«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին 

«Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ». քպ-ական նախկին պատգամավոր

Բլոգոսֆերա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև: Փաշինյանի այս անհեթեթ «խոստովանությունը» արագորեն ողջունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, այսինքն՝ այդ անհիմն պնդումը դառնում է միջազգային դիսկուրսի մասին՝ իր բոլոր վնասակար հետևանքներով հայկական կողմի համար:

Փաստացի ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնվազն լռելու փոխարեն, սկսեց զբաղվել դրանց արդարացմամբ՝ կրկին մեղքը անցյալի վրա բարդելու իր անհասկանալի տրամաբանության մեջ:

ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելության խոսքով և ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինյանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջությամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկված տարբերակները, խոսում Արցախի «ոչ զուտ հայկական միավոր» լինելու մասին, մյուս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռվանից, որով ապացուցվում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկա քսենեֆոբիայի պարագայում համակեցության մասին որևէ խոսակցություն հավասարազոր է արցախահայության բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: Անգամ ՄԱԿ-ի Արդարադտության միջազգային դատարանի որոշման մեջ էր նշվում, որ Ադրբեջանում պետական պաշտոնյանները ատելության խոսք են տարածում հայ ժողովրդի դեմ:

Դատարան ուղարկված փաթեթում  մանրամասն ներկայացվում էր Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար անձանց կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը՝ իր բոլոր հետևանքներով, քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքը դրա վառ օրինակներից է: Ընդ որում, այդ փաթեթը կազմվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և նրա գրասենյակի կողմից: Դա ընթերցելու դեպքում ՀՀ վարչապետը միգուցե և հասկանար, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Ալիևը և որ նրա ելույթները բնավ էլ «էմոցիոնալ» չեն: Սեփական անկարողության արդարացման համար դաշտ նետել հակառակորդի շահերից բխող թեզեր և դրույթներ, սա է այն քաղաքականությունը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը՝ հսկայական վնաս պատճառելով ոչ միայն ներկա հնարավոր գործընթացին, այլ նաև փորձելով ձախողել ապագայում որևէ փոփոխության, որն ուղղված կլինի այս անարժանապատիվ վիճակը հաղթահարելուն: 

Նույն Փաշինյանը, որ համառորեն պնդում է, որ ինքը 2020 թ. որոշել էր պայքարել Արցախի համար, այժմ պնդումներ է անում, որով քար է գցում արցախահայության ապագայի և Արցախի կարգավիճակի շուրջ հնարավոր բանակցությունների վրա: 

Ադրբեջանում պետական մակարդակով  տարվում է  հայատյացության քարոզ, Ալիևի ելույթներն էլ էմոցիոնալ չեն, այլ նպատակային, Շուշիում թուրք–ադրբեջանական համատեղ հռչակագիրը դա միասնական ծրագիր է՝ ուղղված հայկական պետականության ոչնչացմանը: Հակառակորդին արդարացնելով, հանրային զգոնությունը բթացնելով և պետական շահն անտեսելով՝ հաստատ խաղաղության դարաշրջան չի կառուցվում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ամենադիտված