Նախկին ԽՍՀՄ քաղաքացիների հերթական խարդախությունները ԱՄՆ-ում
ԱՐԽԻՎԼոս Անջելեսում Կալիֆորնիա նահանգի դաշնային դատախազությունը հայտարարել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ԱՄՆ ներգաղթած հանցավոր խմբի հերթական խարդախության մասին: Մեղադրական վճռի մեջ հիշատակված է 251 հանցավոր դրվագ և 17 անձ, ովքեր բնակվում են Լոս Անջելեսում: Նրանց մեղադրում են խարդախությունների մեջ, որոնց արդյունքում դեղագործական ընկերության հաշվից անհետացել է շուրջ 9 մլն դոլար: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ն, Գաղտնի ծառայությունները և դաշնային փոստի գլխավոր տեսչի բաժանմունքը:
Գործում հիշատակված են 27-ամյա Հուսեյն և 32-ամյա Ռուսլան Մագոմեդգաջիևները, 34-ամյա Արմեն Ապերյանը և 32-ամյա Աելիտա Կուլիևան, որոնց նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարվել, և որոնք, ըստ հետախուզության տվյալների՝ հավանաբար գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Խարդախությունը, որին մասնակցել է 17 մարդ, տեղի է ունեցել 2009թ. սկզբից մինչ 2011թ. ապրիլ ամիսը: Ֆիլադելֆիայում գտնվող Պիտեր Կացին և Ազիզ Նուրխանին պատկանող Wholesale Drug, Inc (IWD) դեղագործական ընկերության հաշիվը բացված էր տեղական Wells Fargo բանկային մասնաճյուղում:
Հանցախմբին ներկայացվող մեղադրանքը կայանում է նրանում, որ նրանց պատկանող IWD դեղագործական ընկերությունը զբաղվել է անհայտ ծագման դեղամիջոցների և դեղորայքների առքուվաճառքով:
Մեղադրանքի մեջ պարզաբանվում է, որ մեղադրյալների մեծամասնությունը ներգաղթողների առաջին սերունդն է Հայաստանից, Ադրբեջանից, Դաղստանից և Բելոռուսից: