Կանադացուն վախեցրել են իր տան մոտ գոյացած սառցե ֆիգուրները (լուսանկարներ)
ФотографииԿանադայի բնակչին վախեցրել են իր տան մոտ գոյացած սառցե ֆիգուրները, հայտնում է Mirror-ը։
Ըստ 65-ամյա Բեն Տուչիի, ում տունը գտնվում է լճի ափին, կերպարները չարագուշակ տեսք ունեն և հիշեցնում են ուրվականների։ Ավելին, երբ նա ցույց է տվել սառցե սյուների լուսանկարն իր դստերը, վերջինս ասել է, որ դրանք նման են երկու հոգու, որոնց հաճախ է տեսնում իր երազներում։
«Իմ առաջին արձագանքը վախ էր, ես չէի հավատում աչքերիս», - ասել է կանադացին:
Սակայն Բենը վստահ է, որ այս ֆիգուրներն ունեն միանգամայն ողջամիտ բացատրություն։ Ուժեղ քամին լճից ջրի կաթիլներ է շաղ տվել լամպերի սյուներին, և զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով դրանք վերածվել են տարօրինակ սառցե արձանների։
Տուչին համացանցում տեղադրել է «ուրվականների» նկարները։ Օգտատերերը, նայելով դրանց, անհանգստացել են։
«Ուզում եմ միայն ասել, որ եթե մոտակայքում ապրեի, ձմռան մնացած մասը չէի քնի»,- գրել է մեկնաբաններից մեկը։