Երկար քննարկումներից հետո խոսնակների դպրոցն իրականություն է դառնում․ Արայիկ Հարությունյան
ՀասարակությունԵրկար քննարկումներից հետո խոսնակների դպրոցն իրականություն է դառնում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք՝ ուղղված իրենց մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդմանը»,-գրել է պաշտոնյան: