ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան 

«Էլեկտրիկ Երևանը» կրկին ոտքի կկանգնի՞

Հասարակություն

Ինչպես սպասելի էր, այսօրվանից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) հանձնաժողովի՝ անցյալ տարեվերջին ընդունած որոշումը, համաձայն որի՝ 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.comզրուցեց 2015 թվականին էլեկտրաէներգիայի դեմ ակտիվ պայքարող, «Էլեկտրիկ Երևանի» կազմակերպչական հիմնական անդամներից մեկի՝ Վաղինակ Շուշանյանի հետ, որը նշեց՝ խորը հիասթափություն ունեցավ, երբ իմացավ թանկացման մասին.

«Ցավում եմ, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները այդպես էլ չգիտակցեցին, որ ժողովրդի վրա սոցիալական բեռի տարեցտարի ավելացումը հենց իրենց է տանում քաղաքական պարտության: Ժողովրդի մեջ մի լավ ասույթ կա՝ «աղքատները, երբ էլ  ուտելու բան չունենան, սկսելու են հարուստներին «ուտել»», ինչը տեղի ունեցավ նախկին իշխանության հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրական հեղափոխությունների մեծ մասը աշխարհում տեղի են ունեցել հենց թանկացումների հետևանքով:

Նա այն կարծիքին է, որ ինչը տեղի ունեցավ նախկին իշխանությունների ժամանակ նույնը սպասվում է նաև «նորերին», սակայն այս անգամ ոչ միայն թանկացումների պատճառով:

Մեր զրուցակիցը վերհիշեց 2015 թվականը՝ իրենց պայքարը հոսանքի թանկացման դեմ և նշեց, որ 7 տարի առաջ և այսօր իրավիճակը տարբեր է, քանի որ նախկին իշխանությունների օրոք մարդկանց համբերության «բաժակը» լցվել էր. «2015 թվականին ես եղել եմ «Էլեկտրիկ Երևան»  շարժման կազմակերպչական հիմնական անդամներից մեկը: Այդ ժամանակ յուրաքանչյուրս, ով տեղյակ էր հոսանքի թանկացման լուրերից, կանխավ միջոցառումներ էր կազմակերպում և, ամիսներով շրջելով ամբողջ Հայաստանով, իրազեկում էր մարդկանց, թե ինչ ահռելի ֆինանսական սպառնալիք է կախվելու իրենց ու մեր գլխին: Կարծում եմ՝ այդ ժամանակ ժողովրդի համբերության «բաժակը» լցվել էր նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից և այդ իսկ պատճառով էլ «Էլեկտրիկ Երևան» շարժումը ինչ-որ հաջողություններ գրանցեց, ցավոք, ժամանակավոր»,- նշեց նախկին ակտիվիստը:

Մեր այն ճշգրտող հարցին, թե նախկինների օրոք, երբ ունեինք հայրենիք, հողեր և չունեինք մարդկային կորուստներ ընդամենը մի էլեկտրաէներգիայի թանկացումով ժողովրդի համբերության «բաժակը» լցվեց, իսկ այսօր, երբ այդ ամենն ունենք, ինչու ոտքի չեն կանգնում, անտարբե՞ր են դարձել, նա պատասխանեց. «Անտարբեր չեն, ուղղակի կորստի ցավը դեռ չի անցել»,-ընդգծեց Վաղինակ Շաուշանյանը:

Վերջինս նշեց, թե ինչն է խանգարում մարդկանց այսօր նույնպես առաջվա նման դուրս գալ փողոց` հստակ ոչ ոքի փոխարեն չի կարող ասել, կխոսի միայն իր տրամաբանության շրջանակներից ելնելով. «Այսօր շատ բան է խանգարում մարդկանց, որպեսզի դուրս գան փողոց... օրինակ՝ 2018-ի հեղափոխությունից հետո փոշիացած ակնկալիքներն ու հիասթափությունը իշխանություններից, 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության ու մարդկային հազարավոր կորուստների ցավը: Այս ամենը ներկայումս թույլ չի տալիս մարդկանց մտածել կամ պայքարել «ինչ որ» ներքին մանր խնդիրների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք նորից դուրս կգա փողոց մարդկանց հետ իրենց գրպանի գումարը պաշտպանելու, նա նշեց, որ Հայաստանում չի ապրում այլևս.  «Հայրենիքում չեմ, ցավոք, պատերազմից հետո վերադարձել եմ ԱՄՆ: Եթե լինեի հայրենիքում, կարծում եմ կփորձեի ինչ-որ բան կազմակերպել, բայց չեմ կարծում, որ առաջվա արդյունքը կկրկնվեր...»,- եզրափակեց Վաղինակ Շուշանյանը:

Հավելենք նաև, թանկացումները միայն էլեկտրաէներգիայի բարձրացմամբ չեն սահամանափակվում,  20 դրամով թանկացել է խմելու ջուրը, իսկ ապրիլի 1-ից էլ, հանարավոր է, բարձրանա գազի սակագինը։ 

Զվարթ Պետրոսյան

 

 
 
 

 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Ամենադիտված