Չեմ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ․ Աբրահամյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հունիսի 28. Օրվա խորհուրդ Ամուլսարը կշահագործվի․ «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների. ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ. «Հրապարակ» «Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան». «Հրապարակ» Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ. «Ժողովուրդ» Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է. «Հրապարակ» Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին. «Իրավունք» Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․«Ժողովուրդ» 

Միրզոյանը նշել է, թե որոնք են «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում

Արտաքին Քաղաքական

Որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Կարծում եմ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը, և այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում: Այն ընդունվել է Ազգային ժողովում և դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ավստրիայի ԱԳ նախարարին ուղղված հարցին, որում լրագրողը նշել էր՝ պատերազմից հետո առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ, մասնավորապես՝ Բաքվում պահվող գերիների և քաղաքացիական անձանց, և միջազգային հումանիտար կառույցների Արցախի Հանրապետություն մուտքի արգելափակման վերաբերյալ, և ինչպիսի՞ն է նա տեսնում միջազգային հանրության դերակատարումը այս երկու կարևոր հարցերի հանգուցալուծման առումով:

«Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ ոչ միշտ կամ, կարելի է ասել՝ ճիշտ հակառակը, մշտապես հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին:

Նաև ուզում եմ անդրադառնալ միջազգային կազմակերպություններին: Ցավով պետք է ասեմ, որ այստեղ ևս Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ երևում է, որովհետև նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում:

Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը»,- նշել է Միրզոյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Միրզոյանը պատասխանել է. «Սա իսկապես կարևոր հարց է, որը հետքրքրում է և՛ հայ հասարակությանը, և՛, կարծում եմ, Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր միջազգային գործընկերներին: Պետք է ասեմ, որ, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ:

Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված»:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է ասել այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշում կայացրե՞լ է, մասնակցելու՞ է Անթալիայի համաժողովին, արդյոք նա է  մեկնելու, թե Ռուբեն Ռուբինյանը, և հաջորդ հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ե՞րբ և որտե՞ղ է կայանալու, Միրզոյանը նշել է. «Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է:

Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»:

Հարցին՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, իր գնահատմամբ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների ֆոնին ինչպե՞ս են դիտվում, Միրզոյանը պատասխանել է. «Այն պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգիռ է և հայտարարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստականության և ցանկության մասին, ահա այդ պայմաններում մենք պիտի նայենք երկրորդ կողմից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, նույն կառուցողական մոտեցումը տեսնենք: Նորից եմ կրկնում՝ այդ ագրեսիվ և հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ համապատասխան կառուցողական մթնոլորտի ստեղծմանը չի նպաստում:

Նույնիսկ ավելին կարող եմ ասել․ գիտեք որ Հաագայի դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է համապատասխան որոշումներ, և ահա այդ որոշումներից մեկը ֆիքսում էր ադրբեջանական պաշտոնյաների կողմից հակահայկական հռետորաբանությունը. շատ հստակ արձանագրված է որոշումներում, և կոչ էր անում և պարտադրում էր Ադրբեջանի բարձր ղեկավարությանը՝ զերծ մնալ այդպիսի հռետորաբանությունից: Ահա սա ևս մի կարևոր նրբերանգ և պատճառ է, ինչի համար կարծում եմ, որ նրանք պիտի դադարեցնեն դա»:

Հարցին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վաղ թե ուշ կնքումը օգտակար կլինի՞ Հայաստանի համար, և որո՞նք են նմանատիպ պայմանագրի պարագայում հայկական կողմի կարմիր գծերը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը:

Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու»,- նշել է նախարարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեմ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ․ ԱբրահամյանԽոսքը պետք է ծնվի պատասխանատվությունից . ՍԻՆԹԵԶ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հունիսի 28-ի աստղագուշակՀունիսի 28. Օրվա խորհուրդ Ամուլսարը կշահագործվի․ «Հրապարակ»ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների. ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ. «Հրապարակ»«Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան». «Հրապարակ»Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ. «Ժողովուրդ»Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է. «Հրապարակ»Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին. «Իրավունք»Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․«Ժողովուրդ»Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում․ «Իրավունք»ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա․ «Հրապարակ»Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ» Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպ-ական պատգամավորը. «Փաստ»Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել. «Հրապարակ»«Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն». «Փաստ» Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»Պոգբան Թուրինում կվարձակալի այն առանձնատունը, որտեղ ապրել է Ռոնալդուն (լուսանկար) Ռուսական Killnet հաքերները հարձակվել են Լիտվայի կառավարության կայքերի վրա«Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը». Նազենի Հովհաննիսյանը` լողազգեստովՀայտնաբերվել է մամոնտի ձագի մումիֆիկացված մարմին (լուսանկար)Ինչեր են հայտնաբերվել ԴԺՀ-ում` ուկրաինական բանակի լքված դիրքերում Իրանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրելԷրդողանը հայտնել է, թե երբ Թուրքիան կսկսի «հակաահաբեկչական» գործողություն ՍիրիայումՍոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից. փաստաբան Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվելՄիևնույն կնոջ հետ ամուսնացած տղամարդիկ իմացել են միմյանց մասին և ընկերացելՄենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ. News.am Քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը. ՏԿԵՆԶույգը սեքսով է զբաղվել խաղահրապարակում և տեսանկարահանվելՀամագործակցություն` Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև. Վրույր Փենեսյանը հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատումԷրդողանը խոստանում է հաստատել Շվեդիայի ու Ֆինլանդիայի «երեսպաշտությունը» «Ես ոչ մեկին չեմ գողացել». բրիտանացու ընտանիքը «քանդած» ուկրաինուհին արդարացել էՀրաչյա Սարգսյանի «ձեռքերը» չեն հասնում օլիգարխների օբյեկտներն ապամոնտաժելունԻնչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ (տեսանյութ)Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների Պետդեպարտամենտը 150 հազար դոլար կհատկացնի Բուլղարիային«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակելՌեստորանի այցելուին մատուցել են ձուկ, որի ներսում կարթ է եղելԱվտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան (տեսանյութ) Նյույորքցի կանայք սպառնում են զրկել տղամարդկանց սեքսից Ամերիկացիների 81%-ը համոզված է, որ երկրում ամեն ինչ շատ վատ է Նախկիններ, քրեական «հեղինակություններ», օրինախախտներ. ՔՊ-ի համայնքապետերի թեկնածուներըՎերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ Արմեն Մուրադյան Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը. Տիգրան Աբրահամյան Սոֆի Դևոյանը սիրելիի հետ համարձակ լուսանկար է հրապարակել
Ամենադիտված