Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Ուսումնասիրվել են թռչնամսի, դեղերի, կաթի, կաթնամթերքի և այլ ոլորտներ. ՄՊՀ

Տնտեսություն

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում:

Ի՞նչ նպատակով է ՄՊՀ-ն ոլորտային ուսումնասիրություններ իրականացնում,

Ինչպե՞ս են ընտրվում ոլորտները,

2021 թվականին ո՞ր ոլորտներում են ուսումնասիրություններ իրականացվել:

ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի պաշտոնակատար Աննա Պետրոսյանը ստորև ներկայացվող հրապարակմամբ անդրադարձել է այս և այլ հարցերի:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերը պարզելու, ՀՀ-ում բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ:

Յուրաքանչյուր տարի իրականացվում է նվազագույնը 5 ոլորտային ուսումնասիրություն։ Ոլորտների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ապրանքի կամ ծառայության լայն սպառումը, սոցիալական կարևոր նշանակությունը, կամ տվյալ պահին առավել արդիական լինելու հանգամանքը։

2021 թվականին Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել հետևյալ 5 ոլորտներում՝

Թռչնամիս

Ախտորոշիչ ծառայություններ

Դեղեր

Առևտրային ցանցեր

Կաթի և կաթնամթերք

Թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության շրջանակում հիմնականում դիտարկվել են ինչպես ներմուծվող, այնպես էլ ՀՀ տարածքում արտադրվող թռչնամսի շրջանառության ամբողջ շղթան, ձեռքբերման և արտադրական գործընթացները, ոլորտի իրավական կարգավորումները, սակագնային քվոտայի ազդեցությունը շուկայի վրա, ինչպես նաև միջազգային տենդենցները։

Ախտորոշիչ ծառայությունների տեսանկյունից տարաջատվել են ճառագայթային, լաբորատոր և ներզատական ախտորոշումները։ Հիմնական ուսումնասիրությունն իրականացվել է ճառագայթային ախտորոշման ոլորտում, որն էլ իր հերթին բաժանվել է ցածր տեխնոլոգիական և բարձր տեխնոլոգիական ծառայությունների։ Առավել մանրամասն դիտարկվել են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և ռադիոիզոտոպային հետազոտությունների գները, պետության կողմից տրվող փոխհատուցումները և ոլորտում առկա մուտքի խոչընդոտները։

Դեղերի շրջանառության ոլորտում առանձնացվել են սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցները, դիտարկվել է իրացման ամբողջական շղթան, ինչպես նաև վերլուծվել է ոլորտում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը։

Առևտրային ցանցերի գործունեության ոլորտում ուսումնասիրվել են առևտրային ցանցերի և մատակարարների միջև առկա փոխհարաբերությունները, դիտարկվել են առավել շատ սպառվող ապրանքների մասով առևտրային ցանցերի բանակցային ուժեղ դիրքի հնարավոր դրսևորումները, ինչպես նաև վերլուծվել է խոշոր առևտրային ցանցերի վարքագիծը։

Կաթնամթերքի շուկայում դիտարկվել է կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության շղթան, կաթ մթերողների հնարավոր ազդեցությունը կաթի մթերման պայմանների վրա։

Ուսումնասիրվող ոլորտների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու, ինչպես նաև մրցակցային խնդիրները վեր հանելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ, քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները, հարցումներ են իրականացվել սպառողների շրջանում։

Նշված ոլորտների վերաբերյալ վերլուծությունների արդյունքներն առավել մանրամասն կհրապարակվեն առաջիկայում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված