Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին
SocietyՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին։ Անվանի կոմպոզիտորի հոգեհանգստին ներկա են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Անվանի երգահանի մահվան պատճառը քաղցկեղն էր։