Վարդենիսը դարձել է մանկատուն՝ առանց տնօրենի. Վարդենիսի բնակիչ
ՀասարակությունՎարդենիս խոշորացված համայնքի բնակիչները, Վարդենիս-Մարտունի ճանապարհը փակելով, պահանջում են իրենց կողմից ձայն ստացած պատգամավորների ներկայությունը՝ նշելով, որ բոլորն էլ գան ու կանգնեն իրենց ձայն տված ժողովրդի կողքին:
«Անձի հարց չէ, քանի տոկոս որ Գեղարքունիքի մարզից տարել են, թող բոլորն էլ՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», գան։ Մենք չե՞նք ընտրել, մենք ենք ընտրել, բա ինչո՞ւ չեն գալիս, ու՞մ են սպասում։ Թող մեկը գա տեսնի էս ժողովրդի ցավն ի՞նչ է, անտեր վիճակ է համայնքներում»,-ասաց բնակիչներից մեկը։
Նրանք պահանջում են, որ պատգամավորները գան և ավագանու հրատապ նիստ կազմակերպեն, ըստ որի կերաշխավորվի, որ խաղաղ է անցնելու ամեն ինչ, առանց միջադեպերի։
Լրագրողները հարցին՝ թե պատգամավորներին տեղյակ պահել են արդյո՞ք, բնակիչը պատասխանեց, որ պատգամավորների հետ չգիտեն՝ ինչպես կապ հաստատել. «Համար տվեք զանգեմ»,- ասաց բնակիչն ու հավելեց. «Վարդենիսն անտեր դարձավ՝ առանց տնօրենի մանկատուն»: