Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ համաճարակը (տեսանյութ)
VideoMicrosoft-ի միլիարդատեր հիմնադիր Բիլ Գեյթսը գիրք է գրել «Ինչպես կանխել հաջորդ համաճարակը» վերնագրով, որը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։
«Գրքում ես ուրվագծում եմ կոնկրետ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոչ միայն ապագա համաճարակները դադարեցնելու համար, այլև այդ գործընթացում բարելավելու առողջապահությունը ողջ աշխարհի բոլոր մարդկանց համար: Ես ուրվագծում եմ այն դասերը, որոնք մենք կարող ենք սովորել այս համաճարակից»,- գրում է Գեյթսն իր բլոգում։
Միլիարդատերը նաև խոստանում է խոսել «իր կանոնավոր զրույցների» մասին հանրային առողջապահության ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Բացի այդ՝ Գեյթսը կխոսի այն մասին, թե «ինչպես է իրեն զգում՝ որպես դավադրության տեսությունների օբյեկտ»։