Ալժիրում բերման են ենթարկել մի խումբ «կին » թմրավաճառների (լուսանկարներ)
ԼուսանկարներԱլժիրում տեղի ոստիկանությունը կարողացել է բացահայտել հանցավոր ցանց, որը բաղկացած է եղել 14 հոգուց։ Հանցագործները զբաղվել են թունդ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Հարկ է նշել, որ նույնիսկ կանայք են նրանց մոտ աշխատել։ Նրանցից չորսը ձերբակալվել են։ Բայց տիկնայք թաքցնում էին ոչ միայն թմրանյութերը, այլեւ մեկ այլ անակնկալ: Պարզվել է, որ այնտեղ իրականում ոչ մի կին էլ չի աշխատում։ Թմրանյութի առաքիչները հագնվել են կանացի հագուստով և դեմքը պատել քսանյութով։
Նշվում է, որ դա արվել է բավականին հմտորեն, քանի որ ոստիկանությունը երկար ժամանակ չէր նկատել այդ կեղտոտ հնարքը։ Հանցագործները թմրանյութերը կուլ են տվել հատուկ պարկուճներում, իսկ հետո ստացել «բնական ճանապարհով», ապա բաժանել ամբողջ քաղաքում։