Ոստիկանը փրկել է շանն այրվող մեքենայից և դարձել համացանցի հերոս (տեսանյութ)
ВидеоԱմերիկացի ոստիկանը սոցցանցերի հերոս է դարձել այն բանից հետո, երբ շանը փրկել է այրվող մեքենայից, հաղորդում է NDTV-ն։
Լրատվամիջոցները հայտնում են, որ շերիֆի տեղակալ Մայքլ Գրեգորեկը մեքենայով անցելիս է եղել, երբ նկատել է այրվող մեքենա: Սեփականատերը վազվզում էր մեքենայի շուրջը՝ բղավելով, որ իր՝ Հենք անունով շունը մնացել է խցիկում և շտապ օգնության կարիք ունի։
Դեպքի վայր ժամանած փրկարարները կոտրել են մեքենայի ապակին, որպեսզի շունը կարողանա դուրս գալ, սակայն ջախջախված մետաղի պատճառով կենդանին չէր կարողանում դա անել։ Հենքի տերը փորձել է դուրս հանել ընտանի կենդանուն, սակայն նույնպես անզոր է եղել։
Հասկանալով, որ պետք չէ տատանվել՝ Մայքլն իր ձեռքն է վերցրել իրավիճակը և դուրս բերել շանը այրվող մեքենայից՝ շնչելով սուր ծուխը։
«Այդ պահին ես մտածեցի, որ շանը դուրս կհանեմ, անկախ նրանից, թե ինչ կպատահի»,- ասել է սպան։
Համացանցի օգտատերերը գովել են Գրեգորեկին` շանը փրկելու համար՝ նրան անվանելով իսկական հերոս։
«Հիանալի աշխատանք, Մայքլ», - գրել է մեկնաբաններից մեկը: