Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Ռեստորաններում ծխելու արգելքը՝ կոնֆլիկտի պատճառ. նոր օրենք՝ ի նպաստ առողջությա՞ն, թե՞ ի վնաս

Հասարակություն

Մարտի 15-ից ուժի մեջ մտնող օրենքը, ըստ որի՝ բացօթյա սրճարաններում և ռեստորաններում ծխելը կարգելվի, կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ՝ պայքար է ծխողների դեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը:  Նա նշեց, որ քիչ թե շատ տրամանաբանություն ունեցող երկրները սահմանափակումները մտցնում են աստիճանաբար, իսկ մեզ մոտ պատկերն ամբողջովին այլ է.

«Առողջապահության նախարարությունը, ինչպես միշտ, ինչ-որ բան է հորինել ու շատ արագ, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու իրականացրել անտրամաբանական օրենք, ըստ որի՝ առաջին հերթին ոտնահարվում են տնտեսվարողի իրավունքները, հետո խախտվում է որոշ տնտեսվարողների արդար տնտեսական մրցակցության սկզբունքը, ինչպես նաև այս ամենի հետևանքով կսկսեն ի հայտ գալ կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր»,- նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է՝ անթույլատրելի է ամբողջ պատասխանատվությունը գցել տնտեսվարողի վրա, որը չի կարող հետևել թե բարձր սպասրկմանը և թե մարդկանց չծխելուն. «Այդ օրենքը անիրագործելի է, այն հնարավոր չէ իրականություն դարձնել: Տնտեսվարողը իր տարածքում չի կարող ոստիկանական գործունեություն, ինչպես նաև, ստուգող մարմնի ֆունկցիա իրականացնել, քանի որ դա մեր գործառույթը չէ, բայց ուղիղ պատասխանատվությունը ընկնում է հենց մեզ վրա»,- նկատեց Աշոտ Բարսեղյանը: 

Նա ասաց, որ այդ օրենքում կան մի շարք բացթողումներ, որոնցից մեկն էլ հենց վերաբերում է էլեկտրոնային ծխախոտներին. «Այս օրենքը ամբողջովին հաշվի չի առնում ամբողջ աշխարհում տեղի ունեցող գիտական զարգացումը: Եթե մենք խոսում ենք, այսպես կոչված, «ալտերնատիվաներից»՝ էլեկտրոնային ծխախոտներից, ապա դրանք ամբողջովին անտեսված են օրենքում, բայց ամեն դեպքում դրանց օգտագործման համար սահմանված է տնտեսվարողների համար տուգանք: Օրինակ՝ 2000 հոգանոց ռեստորանում, երբ մարդիկ օգտագործեն էլեկտրոնային ծխախոտ, որն, ի դեպ, ծուխ չի արտազատում, մենք ինչպե՞ս ենք դա նկատելու: Այսպիսով այդ օրենքը դառնում է անիրագործելի, քանի որ հնարավոր չէ միանգամից ստուգել և վերահսկել բազմամարդ խնջույքները»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այն ուղղակի օրենք է, օրենք ընդունելու համար, որը ոչ մի աղերս չունի առողջ դատողության հետ:

Ըստ Աշոտ Բարսեղյանի՝ այդ օրենքի ընդունումը մի շարք ռեստորաններում և սրճարաններում կարող է միջադեպերի պատճառ հանդիսանալ. «Ծխախոտով մարդ «բացահայտելու» ժամանակ, ի՞նչ պետք է անենք, զանգահարենք ոստիկանություն: Ենթադրենք հարսանիք է կամ որևէ այլ խնջույք, որտեղ կան նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են ծխել և ռեստորանը փորձում է արգելել դա, դուք պատկերացնում եք, թե ինչ հետևանքներ կարող են լինել այդ ամենից հետո: Մենք ռեստորանում ստեղծում ենք լարվածության մթնոլորտ, արդյոք սա մեզ պետք է, արդյոք դա է առողջության համար պայքարը...»,- նշեց նա՝ այդ օրենքում առողջությանը վերաբերող ոչ մի բաղադրիչ չնկատելով:

Հետաքրքրվեցինք, թե, ինչպես մեր զրուցակիցն է նշում, եթե իշխանությունը պայքարում է ծխողների դեմ, ապա ո՞րն է շահը, չէ որ վաճառված ծխախոտի գումարները գնում են հենց պետբյուջե, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց, որ այստեղ անտեսված է ՀՀ տնտեսական շահը. «Առողջապահության համակարգի մեր պատասխանատուները ղեկավարվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղիղ հրահանգներով՝ անտեսելով ՀՀ տնտեսական շահը: ՀՀ ԱՆ-ն ընդունում է մի օրենք, որը իրենց պարտադրել է ԱՀԿ-ն և հաշվի չեն նստում պետության տնտեսական ոչ մի բաղադրիչի հետ»,- նշեց նա: 

Հարցին, թե ինչ քայլերի են պատրաստվում գնալ, նա պատասխանեց, որ մոտ օրերս Ազգային ժողովում ունենալու են մեծ քննարկում, սակայն հույս չունի, որ դրանից որևէ բան կարող է փոխվել. «Այդ օրենքի մեջ վիճարկելի և անտրամաբանական կետերն այնքան շատ են, որ մենք դրանց պատրաստվում ենք անդրադառնալ ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այլ ճանապարհ չկա: Քննարկմանը ներկա են գտնվելու մարդու իրավունքների պաշտպանը, սպառողների իրավունքի պաշտպանը, գործատուների, ռեստորանների, հյուրանոցների միությունը և այլք: Հիմա հիմնավոր փաստերի հավաքագրման փուլում ենք, սակայն չեմ կարծում, թե այդ հանդիպումը որևէ բան կփոխի, քանի որ գիտենք, որ մեկ հոգին է հրահագներ տվողն ու որոշումներ կայացնողը»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված