Աժ-ում փող, պաշտոն, գործուղումներ, աշխատասենյակ, ծառայողական մեքենա կա․ Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես գիտեք, Աժ ընդդիմությունը բոյկոտում է Սահմանադրական խորհրդի աշխատանքները: Սակայն չի բոյկոտում Աժ աշխատանքները, քանի որ Աժ-ում փող, պաշտոն, գործուղումներ, աշխատասենյակ, ծառայողական մեքենա կա, իսկ Սահմանադրական խորհուրդը հասարակական հիմունքներով է:
Այնպես, որ ամեն բան չէ, որ բոյկոտում է ԱԺ ընդդիմությունը»։