Կիսամերկ Ադելը գեյ-ակումբում պարել է ձողի վրա (տեսանյութ)
ԺամանցԵրգչուհի Ադելը ներկա է գտնվել GAY's Porn Idol միջոցառմանը Լոնդոնի Heaven բարում: Նա այնտեղ պարել է ձողի վրա և ընտրել մրցույթի հաղթողին:
Ադելը ընկերների հետ հանգստանում էր VIP օթյակում, սակայն ավելի ուշ որոշել է մասնակցել ստրիպտիզ-մրցույթի և պարել է ձողի վրա։ Ընթացքում պոկվել է երգչուհու բաճկոնի կոճակը, սակայն Ադելը շարունակել է զվարճանալ միայն կրծկալով։
Նա երգեց Ջերի Հոլլիուելի It's Raining Men հիթը և նույնիսկ բեմ բարձրացել՝ շփվելու դրագ-քուին Շերիլ Հոուլի հետ: Նա ամեն կերպ խրախուսել է Ադելին ու հրավիրել նրան ընտրել մրցույթի հաղթողին։ Երգչուհին նախապատվությունը տվել է իր կողքին կանգնած աղջկան, ով բացի վարտիքից այլ հագուստ չէր կրում։
«Դու այնքան սիրուն ես: Դու ահավոր գեղեցիկ ես, վստահ ինքդ քեզ վրա, չնայած շրջապատի այս տղամարդկանց: Մեզ դուր է գալիս կին լինել»,- բացականչել է Ադելը։