Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին 

Ինչպես պետականաշինության շարունակականության ընդհատումն աղետի պատճառ դարձավ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանային դասավորության շրջանակներում իրողություն է փոխվել, ինչի արդյունքում Հայաստանն այնպիսի վատթար դրության է բախվել, ինչպիսին երբեք չի եղել անկախության հռչակումից ի վեր։ Թվում էր, թե այս հարցը չպետք է իջներ մեր համազգային օրակարգից։

Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Տպավորություն է, թե իշխանություններն, ի վերջո, հասել են իրենց նպատակին, ու հայ ժողովրդի կենսական շահերին և անվտանգությանն առնչվող հարցերը մի տեսակ երկրորդ պլան են մղվել՝ զիջելով ընթացիկ հազարերորդական խնդիրներին։ Ասենք՝ այս օրերին հանրային քննարկման առաջնային թեմաներից մեկը ծխելու դեմ պայքարին ուղղված անհեթեթ որոշումներն ու այլ մանր-մունր հարցերն են։ Ու երբեմն մտածում ես՝ մի՞թե այս իշխանությունների համար ամեն ինչ կարգին է, հիանալի է, պատերազմ չի եղել, կապիտուլ յացիոն պարտություն չեն կրել, հայրենիքի մի մասի կորստի ու հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել։ Նրանց նպատակը մեկն է՝ մոռացության տալ այն աղետը, որը շառաչյունով եկավ հայ ժողովրդի գլխին։

Իսկ այն գործընթացները, որոնք հիմա ընթանում են, հետևողականորեն տանում են նրան, որ պարտության համար նորանոր մեղավորներ նշանակվեն, իսկ Փաշինյանն այդ ֆոնին մաքուր դուրս գա։ Սակայն այստեղ է, որ հանրային ընկալման ձևավորման մեջ դերակատարություն ունեցող սթափ, հայրենասեր, մտահոգ անձինք ու նաև ԶԼՄ-ները շատ մեծ խնդիր ունեն: Ու այդ ճանապարհին հետևողականորեն պետք է վերլուծել այն պատճառները, որոնք վերահաս աղետի պատճառ դարձան։ Առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրին ողբերգության: Ցանկը շարունակելի է: Դրանցից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «անցած 30 տարիներին»։

Նախ՝ դժվար թե որևէ մեկը վիճարկի, որ նախորդ երեք իշխանությունների պաշտոնավարման տարիներին եղել են բազմաթիվ սխալներ, թերություններ, ինչը բնորոշ է յուրաքանչյուր իշխանության: Այլ հարց է, որ այդ սխալները, նույնիսկ ամենավատ սխալները համադրելի չեն այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց ու անում է Նիկոլ Փաշինյանը: Բայց սա այլ խոսակցության թեմա է: Նշյալի մեջ կա էական մի հանգամանք, որին էլ այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ։ Խոսքն այն մասին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան պետականության կայացման գործում շարունակականություն է գործել։ Անկախության հռչակումից ի վեր Տեր-Պետրոսյանը ջանքեր էր ներդնում զրոյից նոր պետություն կառուցելու, անկախ երկրի պետական ինստիտուտները ստեղծելու ուղղությամբ։ Պետական ինստիտուտները կայացնելու և ռելսերի վրա դնելու աշխատանքները շարունակվեցին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք։

Փաստացի, իրենց բոլոր սխալներով հանդերձ, երեք նախագահները պետականաշինությամբ էին զբաղված, այլ հարց է, որ այդ ճանապարհին պետական ինստիտուտների կայացածությունը դեռևս չէր հասել այն աստիճանի, որ բոլորին գոհացներ։ Բայց փաստը մնում է փաստ, որ նախագահները պետության հիմքերի ամրապնդման ուղղությամբ էին ընթանում։ Մի խոսքով՝ պետականություն էին կերտում: Սակայն եկավ Նիկոլ Փաշինյանն ու սահմանեց աննախադեպ ռեկորդ՝ նրան հաջողվեց ամենակարճ ժամկետում ապամոնտաժել այն ամենն, ինչ ձեռք էր բերվել 28 տարվա հետևողական ջանքերի ընթացքում, խորացնել բոլոր արատավոր երևույթները, որոնք կային այդ տարիներին։

Նա փաստացի սկիզբ դրեց անցյալը ջնջելու ու հոշոտելու գործընթացին, ոչ միայն Արցախյան հակամարտության բանակցային պրոցեսում, այլև բոլոր ոլորտներում մեկնարկելով «իր կետից» և մերժելով շարունակականության ապահովման որևէ հնարավորություն: Թե՛ քաղաքական դաշտը, թե՛ հասարակությունն ընդհանրապես բաժանվեցին ներկաների ու նախկինների, սևերի ու սպիտակների, արժեզրկվեցին անցյալում մեր ունեցած հաղթանակներն ու ձեռքբերումները, իսկ այդ ձեռքբերումների ու հաղթանակների հեղինակները թիրախավորվեցին, վարկաբեկվեցին, ու նրանց գործերը զրոյի հավասարեցվեցին։ Դրան զուգահեռ՝ հիմնովին ավերվեցին պետական ինստիտուտները, ու հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է Նիկոլի կողմից զավթման ճիգերի միջոցով:

Փաստացի, Փաշինյանի կառավարման ժամանակ ընդհատվեց պետականաշինության շղթայի շարունակականությունը, որի հետևանքով նախկինների կողմից տարիներ շարունակ կառուցվածը կարճ ժամանակահատվածում մի քանի հարվածով քանդվեց։ Իսկ դրա փոխարեն չկառուցվեց նորը, ու կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Ստացվում է, որ մերժելով անցյալը՝ խորտակեցինք ներկան ու նաև ապագան։ Ըստ էության, Նիկոլի «շնորհիվ» մեր պետությունը կորցրել է իր քաշը ու դադարել է գործոն լինելուց, դրա համար էլ ցանկացած մեկը կարող է իրեն թույլ տալ քամահրական արտահայտվել Հայաստանի հասցեին։

Միջազգային ասպարեզում անգամ ցանկություն չկա մեզ վերաբերող հարցերում հաշվի նստել մեր կարծիքի հետ։ Ինչ վերաբերում է պետական ինստիտուտներին, ապա այստեղ ընդհանրապես «շունը տիրոջը չի ճանաչում», կատարյալ քաոս է ու անտերություն։ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ավիրել՝ ինչ հնարավոր է, թուլացնել երկրի, պետության հիմքերը։ Միայ թե ափսոս, որ մեր հասարակության որոշակի մի հատված դեռ չի ցանկանում ընդունել, թե իրականում ինչ պատճառներով «ուղտը չոքեց մեր դռանը»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր
Ամենադիտված