Пашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельно Гутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношений «Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна 

Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան

Азербайджан

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ այս շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում, հայկական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել: Այս մասին լրատվականներին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։

Սակայն ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և իրավիճակը կայուն է ու գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:

Շաբաթվա ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարություններ են տարածվել (փետրվարի 9-ին և փետրվարի 11-ին), թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի, ինչպես նաև Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքերում էլ, ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների տարածած տեղեկությունները։

Շաբաթվա ընթացքում ՀՀ ՄԻՊ-ը այցեր է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր և փաստահավաք աշխատանքների մանրամասներ հրապարակել։ Մասնավորապես, ըստ պաշտպանի, Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով։

Երեկ մամուլում և սոցիալական ցանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ, մասնավորապես Սյունիքի Կապան քաղաքի հատվածում սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։ Ըստ լրատվամիջոցների, Կապանի մի քանի դիրքերից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն։

Մինչ այս պահը տվյալ տեղեկատվության կապակցությամբ որևէ պաշտոնական արձագանք չկա մեր պաշտպանական գերատեսչության կողմից։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Փետրվարի 7-ին 8 հայ ռազմագերիներ են վերադարձվել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ, փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ են հայ ռազմագերիները վերադարձել Հայաստան։

Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 16-ին գերեվարված բոլոր տղաները վերադարձվել են։ Հայրենիք վերադարձած ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Նրանցից 6-ը նույն օրը վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագա ծառայությունը շարունակելու համար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզում գերեվարվել էր 32 հայ զինծառայող։ Մինչ փետրվարի 7-ը նշված 32 զինծառայողներից հայրենիք էր վերադարձել 26-ը, որոնցից 6-ին առաջադրվել էին մեղադրանքներ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։

Ադրբեջանական կողմը, վերադարձնելով 8 ռազմագերիներին, հայտնել էր, որ Հայաստանը պարտավորվել է գերիների դիմաց տեղեկություններ տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը այդ առնչությամբ նշել է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ «Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»,-ասել է նա։

«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է։ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝ անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը հայ գերիների վերադարձը համարել է կարևոր մարդասիրական ժեստ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- հավելել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս թվիթթերի իր էջում անդրադարձել է Բաքվից Երևան վերադարձած ռազմագերիների թեմային՝ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին՝ հայ գերիների վերադարձի համար։

Փետրվարի 9-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի հետևանքով ունենք 3812 զոհ։ Զոհերից 3736-ը զինծառայող է, 76-ը՝ քաղաքացիական անձ։

Փաշինյանը նշել է, որ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է, որոնցից 196-ը զինծառայող է, իսկ 21-ը քաղաքացիական անձ։

Այլ թեմաներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին։

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում:

Զասի խոսքով՝ կողմերի առջև այժմ լուրջ խնդիր է դրված սկսել սահմանի սահմանազատման և հետագայում սահմանազատման գործընթացը, ինչը մեծ ու բարդ աշխատանք է, որը, ըստ Զասի, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Բաքուն պատրաստվում է մինչև 2023թ․ վերջերը ավարտին հասցնել մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կմ-ոց երկաթգծի շինարարությունը։

«2021թ․ սկսված աշխատանքները շարունակվում են։ Նախագիծը 24 տոկոսով իրագործվել է»,-հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը АзерТАдж-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան։

«Միջանցքն իր դերը կունենա Թուրքիա և արտաքին շուկաներ, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու գործում», – հայտարարել Է Ալիևը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը փետրվարի 24-ին Վիեննայում անցկացնելու նախաձեռնությունը հայկական կողմինն է։

«Նրանք առաջարկել են հանդիպել Ավստրիայում կամ Շվեյցարիայում։ 2009 թ․ Շվեյցարիայում արդեն հանդիպման անհաջող փորձ է եղել, դրա համար էլ որոշվեց հանդիպել Վիեննայում»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
Այդ կապակցությամբ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որոշում կայացնելով չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Ձերբակալվել է 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Փետրվարի 9-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել Պնախարարին՝ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ։ Պատգամավորը նշել է, որ 2020 թվականից հետո, բոլոր ՊՆ նախարարները խոսել են, որ հայեցակարգեր են մշակվում, բայց դրանք դեռ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ապա հետաքրքրվել է, թե ի վերջո ի՞նչ ժամկետներում է այդ հայեցակարգը շրջանառվելու։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արձագանքելով հարցադրմանը, նշել է, թե մշակվել է հայեցակարգ, որը ոչ ամբողջությամբ է իր կողմից ընդունելի, այն ուղարկվել է լրամշակման։ «Արդյունքները շուտով կհրապարակվեն, ոչ մի բան փակ չէ, կարող եք միանալ քննարկումներին»,- նշել է Պապիկյանը։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցակացվել են մասնագիտական վարժանքներ, մարտավարամասնագիտական, մեթոդագործնական պարապմունքներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Астане 26 апреля пройдет совещание министров обороны стран ШОСCBS News: США согласились вывести войска из НигераДелегация Верховной Рады Украины посетит Азербайджан«Большая честь»: Мари Краймбрери подарила песню Владимиру ПресняковуПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноDaily Mail: США тайно развернули ракеты, способные уничтожить электронику иранских ядерных объектовПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноБиткоин в четвертый раз в истории сократил эмиссию вдвоеПэрис Хилтон перестала скрывать свою дочьНикол Пашинян: По сути, Армения и Азербайджан впервые решили вопрос за столом переговоровИран заявил о расследовании обстоятельств нанесения ударов 19 апреляМинобороны РФ сообщило о перехвате и уничтожении 50 БПЛА за ночь над регионами РоссииАрхиепископ: План минимум — остановить этот процесс, максимум — чтобы эти люди не правилиВ очередной день ЧЕ по боксу у Армении 4 представителяГутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношенийБлинкен приветствовал достигнутое между Арменией и Азербайджаном соглашение о делимитации границыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 20 АПРЕЛЯ«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯ
Самое популярное