Հարսնացուն առաջին անգամ տեսել է փեսային հարսանիքի ժամանակ և անմիջապես սիրահարվել նրան
LeisureԲրիտանական Հարավային Յորքշիր նահանգի Շեֆիլդ քաղաքում մի կին ամուսնացել է տղամարդու հետ, ում մինչ հարսանիքը երբեք չէր հանդիպել։ Ինչպես նշում է The Sun-ը, հարսնացուն առաջին անգամ տեսել է փեսային միայն հարսանեկան արարողության ժամանակ ու անմիջապես սիրահարվել նրան։
Նշվում է, որ 27-ամյա ուսուցչուհի Միշել Ջենքինսը 2019 թվականին որոշել է, որ ժամանակն է ամուսնանալ։ Նա ցանկանում էր գտնել մի տղամարդու, ով նույնպես ցանկանում է ընտանիք կազմել, բայց չգիտեր, թե որտեղ և ինչպես դա անել։ Բրիտանուհին չի մտածել համացանցում ծանոթանալու մասին, քանի որ արդեն ունեցել էր ծանոթությունների համար նախատեսված կայքերից երիտասարդների հետ հանդիպելու բացասական փորձ։
Նրա հարցի պատասխանն է դարձել հեռուստաշոուն, որը կոչվում է «Ամուսնություն առաջին հայացքից»: Դրա կանոնների համաձայն՝ հաղորդավարներն իրենք են փեսացուներ ընտրում մասնակիցների համար, որոնց հետ ծանոթանում են անմիջապես հարսանիքի ժամանակ։ Ջենքինսը մասնակցության հայտ է ներկայացրել և 2020 թվականի մարտին մտել հյուրերով լի դահլիճ, որտեղ նրան արդեն սպասում էր ապագա ամուսինը՝ ՏՏ մասնագետ Օուենը։ «Ամեն ինչ մշուշոտ էր, քանի որ ես որոշեցի ակնոց չկրել»,- հիշում է բրիտանուհին։ «Միայն այն ժամանակ, երբ մոտեցա Օուենին, կարողացա տեսնել նրա դեմքը: Բարեբախտաբար, նա շատ բարետես էր»։
Հարսանիքի գիշերը զույգը զրուցել է մինչև գիշերվա չորսը։ Պարզվել է, որ նորապսակները շատ ընդհանրություններ ունեն: Մեկ շաբաթ անց Ջենքինսը սեր է խոստովանել ամուսնուն։ Մեղրամիսից հետո բրիտանացիներն սկսել են միասին ապրել, և հենց այդ ժամանակ էլ սկսվել է համաճարակը։ Արդյունքում նրանք օրը 24 ժամ միասին էին անցկացնում, և դա մեծ օգուտ տվեց նրանց հարաբերություններին։
Հարսանիքից մեկ տարի անց Օուենն իսկական առաջարկություն է արել սիրելիին՝ այդպիսով ցույց տալով, որ դեռ ընտրում է նրան։ «Այդ պահն այնքան մեծ նշանակություն ուներ երկուսիս համար, կարծես մենք ընտրեցինք միմյանց իրական կյանքում», - ասել է Ջենքինսը: