Պատգամավոր՝ առանց բարձրագույն կրթության. ինչ է թելադրում օրենքը
PoliticalԱրդեն քանի ժամ է, ինչ համացանցում ակտիվորեն շրջանառվում է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հարցազրույցը, որում նա նշել էր, որ թեև ԱԺ պատգամավոր է, այնուամենայնիվ, չունի բարձրագույն կրթություն, սակայն պլանավորում է ստանալ: Այդ փաստը որոշ օգտատերերի մոտ զարմանք առաջացրեց, թե ինչպես կարող է անձը, չունենալով բարձրագույն կրթություն, դառնալ պատգամավոր, իսկ որոշների մոտ՝ ծիծաղ, այն առումով, որ պատգամավորը փոքր ինչ ուշացել է բարձրագույն կրություն ստանալու համար:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որն ասաց անձը առանց բարձրագույն կրթություն ունենալու կարող է դառնալ պատգամավոր: Նա նշեց, որ այստեղ որևէ իրավական կետ չի խախտվել.
«Նիկոլ Փաշինյանն այս ամենի վառ դրսևորումն է՝ ինքն էլ չուներ բարձրագույն կրթություն, երբ պատգամավոր էր: Գաղափարը այն է, որ ԱԺ պատգամավորներ կարող են լինել սոցիալական բոլոր խմբերի անդամները, այդ թվում նաև՝ բարձրագույն կրթություն չստացած մարդիկ: Այդ հանգամանքը պետք է հաշվի առնեն այդպիսի պատգամավորներին քվե տվող կամ չտվող քաղաքացիները: Սա առաջին դեպքը չէ, իրավական տեսանկյունից սա խնդիր չէ, այլ հարց է, թե այդ ամենից հետո ինչ հետևություններ կարող են անել քաղաքացիները»,- ասաց իրավապաշտպանը: