Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
RussiaՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ադբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Նկատի ունենալով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նախարարները մտքեր են փոխանակել այս օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների շուրջ։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։