Բրազիլիայում հորդառատ անձրևներ են տեղացել․ կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում աննախադեպ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի և հսկայական ավերածությունների։ Փետրվարին այս մարզում տեղումները սովորականից շատ ավելի են եղել։ Հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Քաղաքում ավերվել են տասնյակ տներ։ Զոհվել է 104 մարդ, որից 8-ը երեխաներ են։ Եվս 35 մարդ համարվում է անհետ կորած։ Պետրոպոլիսի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։