Մաքսիմը պատմել է Եգոր Կրիդի հետ վեճի մասին
ԺամանցԵրգչուհի Մաքսիմը (Մարինա Մաքսիմովա) հիշել է, թե ինչպես է երգի ձայնագրման ընթացքում 15 րոպե վիճել Եգոր Կրիդի հետ։ Այդ մասին գրում է երգչուհու պաշտոնական խումբը «Վկոնտակտե»-ում։
«Երբ մենք նոր էինք հանդիպել, առաջին 15 րոպեների ընթացքում՝ որպես երկու ստեղծագործող մարդիկ, այնպես ենք վիճել, որ օգնականները պարզապես լռել էին»,- հիշել է Մաքսիմովան։
Նա հավելել է, որ վեճն ավարտվել է Կրիդի «տղամարդկային» քայլի շնորհիվ։ Նա մոտեցել է Մաքսիմին, գրկել նրան ու առաջարկել դադարել վիճել։ Մաքսիմովան խոսովանել է, որ «հալվել» է այդ վերաբերմունքից։
Խոսքը Կրիդի եւ Մաքսիմի «Отпускаю» երգի մասին է․ այն պրեմիերայից մի քանի օր անց գլխավորել է Apple Music-ի վարկանշային ցանկը։