ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ հարուցել Մարսելի դեմ
ՍպորտՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ հարուցել «Մարսելի» դեմ՝ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի «Քարաբաղի» դեմ խաղի արդյունքներով (3-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ն, հաղորդում է Armsport.am-ը։
Խաղի ընթացքում Ֆրանսիական ակումբի երկրպագուները տրիբունաներում «Ղարաբաղը Հայաստան է» գրությամբ պաստառ են կախել, ինչպես նաև տեղադրել Հայաստանի դրոշները։
ՈւԵՖԱ-ն հիշեցրել է, որ մարզադաշտերում արգելված են քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ հաղորդագրությունները։
Կարգապահական վարույթ է հարուցվել նաև երկրպագուների կողմից ծխային ճայթրուկներ օգտագործելու փաստով։