Բաքվում կիսակառույց է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (լուսանկարներ)
ԼուսանկարներԲաքվում հինգշաբթի օրը կիսակառույց է փլուզվել, հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։
«Դատախազության աշխատակիցները տեղում են, կատարվում է քննություն, տարածքի զննություն։ Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով ՝մի քանի մարդ է տուժել։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,֊ասվում է զեկույցում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակների տակ դեռ մարդիկ կան։