«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին նվազագույն հաշվով
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ:
Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ և նվազագույն հաշվով առավելության հասավ: «Արարատ-Արմենիա»-ի միակ գնդակը հանդիպման ավելացված րոպեին խփեց Պերեյրա դա Կոնկեյկաոն:
«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 46 միավոր: «Ալաշկերտ»-ը 5-րդն է և 21 միավոր ունի: