Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Ուրիշ երկրում աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ մեզ մոտ հեռացման հրաման են տալիս

Political

Մեր զրուցակիցն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի հետ խոսել ենք  աղմկահարույց մի դատական գործընթացի մասին, որը կարծես թե ինչ-որ վերջնակետի հասնելու միտում չունի:

-Պարոն Գաբրիելյան, ե՞րբ սկսվեց և ինչու՞ տևական ժամանակ է, ինչ չի ավարտվում և հանգուցալուծվում այս թնջուկը:

-Նախ շնորհակալ եմ լրագրողական այս հետաքրքրության համար և ասեմ, որ գործընթացը դատական առաջին երկու ատյաններով ավարտված է, ավելին՝ այն իմ օգտին է ավարտված:

Ես շահել եմ այն դատական հայցը, որը ինքս էի նախաձեռնել: Եթե մի փոքր հետ գնանք, ասեմ, որ ամեն բան սկսվել է, թերևս 2020թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ այն ժամանակվա ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ինձ խիստ նկատողության հրաման տվեց: Ինչը, ես համարով անհիմն և անարդար,  վիճարկեցի Առաջին ատյանի դատարանում:

Այնուհետև նույն թվականի նոյեմբեր ամսին, 3 օրվա տարբերությամբ ևս երկու հրաման եղավ, որից մեկը՝ ևս խիստ նկատողության, իսկ մյուսը՝ հեռացման: Բնականաբար այս երկու հրամանները նույնպես իմ կողմից վիճարկվեցին Առաջին ատյանի դատարանում:

2021թ-ի սեպտեմբերի 3-ին, Դատարանի վճռով երեք հրամաններն էլ ճանաչվեց անվավեր և պարտավորեցրեց նախարարին՝ ինձ, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն վերականգնել իմ պաշտոնին և վճարել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով:

-Այսինքն, այս պահին դուք վերադարձել եք տնօրենի ձեր պարտականություններին:

-Ոչ: Քանի որ նախարարությունը համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկեց Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որն էլ 2022 թ. փետրվարի 10-ին որոշեց բողոքը մերժել և Առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ, այսինքն նաև Վերաքննիչ դատարանը գտավ, որ ես պետք է վերադառնամ իմ աշխատանքին: Բայց քանի որ օրենքը թույլ է տալիս պատասխանող կողմին կրկին վիճարկել որոշումը, դրա համար այս հարցը դեռևս առկախ է….

-Կարող ենք ենթադրել, որ շուտով արդարությունը կվերակագնվի և դուք կշարունակեք ձեր գլխավորած կազմակերպության աշխատանքները, որոնք կիսատ են մնացել:

-Որ արդարությունը ուշ թե շուտ վերակագնվելու է, անգամ մեր երկրում, դրանում ոչ մի կասկած չունեմ: Առավել ևս , որ այս ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի փոփոխություն և նախարար է նշանակվել Հակոբ Սիմիդյանը: Առաջիկայում պարզ կդառնա, նոր նախարարը կշարունակի՞ հնի գործելաոճը՝ անիմաստ պայքարելով ավելի բարձր ատյանի դատարանում, թե կանցնենք արդեն ողջամիտ աշխատանքի:

Այնպիսի տպավորություն է, կարծես այս պետությունը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել դատարանների արդարացի և օրինական որոշումների հետ:

-Ի դեպ, մեր նախնական զրույցի ժամանակ, թվարկում էիք ոլորտում ձեր կողմից կատարված բարեփոխումները, դրանք բավական տպավորիչ էին: Ամփոփ կարող եք ներկայացնել մեր ընթերցողների համար, ևս մեկ անգամ:

-Նախ ուզում եմ նշել, որ կարճ ժամանակ եմ եղել տնօրենի պաշտոնում, նշանակվել եմ 2018թ-ի մարտի 7-ին՝ իշխանափոխությունից շաբաթներ առաջ: Իսկ դրանից առաջ մի փոքր շրջան եղել եմ տնօրենի պաշտոնակատար, այդ ընթացքում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ՝ գիտության, պահպանության, կազմակերպության ֆինանսական, տեխնիկական և հիմնական միջոցների ավելացման, կրթական և այլ բնագավառներում:

Մասնավորապես՝ մի շարք տեղական և միջազգային գիտական հանդեսներում հրապարկվել են գիտական աշխատություններ՝  ՊՈԱԿ-ի տարբեր հիմնարկների վերաբերյալ, ստեղծվել էր լաբարատորիա, որը այսօր ցավոք չի գործում, որտեղ կատարվում էին տարբեր փորձարկումեր և ուսումնասիրություններ: Տպագրվել են մի շարք տեղեկատվական գրքույկներ: Մատենադարանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Որդան Կարմիր» արգելավայրը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքների ցանկում։

Վերանորոգվել էր «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքը, տեղադրվել էր մուտքավճարի գանձման համար տաղավար, նմանատիպ տաղավար տեղադրվել էր նաև նաև Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։

Տեղադրվել էին նաև տաղավարներ՝ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում և «Որդան Կարմիր»  արգելավայրի երկու տեղամասերում, որոնք հանդիսանում էին, որպես վարչական շենքեր։ ՊՈԱԿ-ի արտաբյուջեն ավելի քան 600 տոկոսով ավելացվել էր, հիմնականում Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկում և Ջրվեժ անտառպարկում մուտքավճարներ սահմանելով:

Երկու վայրերում էլ տեղադրվել էին ՀԴՄ սարքավորումներ, անվտանգության տեսախցիկներ:

Ստեղծվել էին լրացուցիչ աշխատատեղեր, տնկվել 50,000-ից ավելի ծառեր և թփեր, տնկարանային տնտեսություններում ձևավորվել էին տարեկան շուրջ 30,000  բարձրարժեք տնկանյութերի բազա, որոնց մի մասով կատարվում էին լրացման աշխատանքներ, իսկ որոշակի հատվածն էլ վաճառում էինք` գումարը կրկին մուտք էր արվում ՊՈԱԿ-ի արտաբյուջե։

Ընթացիկ աշխատանքներից էր նաև մեր ենթակա հիմնարկներում աղբամանների, նստարանների, բիո զուգարանների տեղադրումը։ Բոլոր աշխատակիցների համար ձեռք բերվեց պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթներ (CNF-ի համաֆինանսավորմամբ 50/50)։

Ձեռք էին բերվել նաև հիմնարկների աշխատակիցների համար աշխատանքային միանման համազգեստներ, հակահրդեհային և աշխատանքային այլ պարագաներ: CNF և WWF միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, վերջիններիս կողմից տրամադրվել էր  հակահրդեհային և այլ կարողությունների մեծացմանը ուղղված տարբեր գործիքներ, հանդերձանքներ և մեքենաներ ( 2 հատ պիկապ և 1 հատ հրշեջ):

UNDP միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում, կրկին տրամադրվել էր հակահրդեհային պարագաներ, իսկ շուրջ 20,000 հատ բարդիներ մեր կողմից աճեցվել և տրամադրվել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Սա մի փոքր մասն է, որն այժմ հանպատրաստից ներկայացրի, այս բոլորը հնարավոր եղավ իրականացնել ՊՈԱԿ-ի արտաբյուջեի շեշտակի աճի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ։

-Նմանօրինակ աշխատանքային պարտականություններ կատարողին և նման արդյուքներ ապահովողին ուրիշ երկրում, թերևս աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ այստեղ ահա հեռացնում են աշխատանքից, աբսուրդ է: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ամենը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ դուք հանդիսանում եք ՀՅԴ անդամ:

-Ցավոք, արդեն ոչինչ չեմ կարող բացառել, կարծում եմ առաջիկայում նախարարության կողմից կատարվելիք գործողությունները թույլ կտան առավել հիմնավոր եզրահանգման գալ, քանի որ թե՛ աշխատանքային, թե՛ իրավական, թե՛ մարդկային և բարոյական  տեսանկյունից, որևէ խնդիր չի կարող լինել:

-Ինչ-որ բան կցանկանայի՞ք ավելացնել:

-Ուղղակի կցանականայի շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտի շատ մարդկանց, որոնք միշտ մեծ հետաքրքրություն և սրտացավություն են դրսևորում այս գործընթացին, ինչպես նաև իրավաբանական հարցերում ինձ աջակցող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին և Ատովմյան փաստաբանական ընկերությանը:

Հ.Գ. Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ հիմնարկները՝  «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան Կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զիկատար» պետական արգելավայրերը, Ստեփանավանի «Սոճուտ», Իջևանի «Իջևան», Բերդի «Սորաններ», Վանաձորի «Ժ. Սարուխանյանի անվան» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular