Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի 

Ի՞նչ ազդեցություն է ունենում ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության վրա

Տնտեսություն

Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է իր վատ ազդեցությունն ունենալ տարբեր ուղղություններով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ նշելով այդ ուղղությունները:

Նա նշեց, որ Ռուսաստանից Հայաստան մեծածավալ դրամական հոսքեր կան, օրինակ՝ ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող և այդ հոսքերը դրամով արտահայտված կրճատման վտանգի առաջ են. «Դա նշանակում է, որ այդ մասով մեզ մոտ տեղի կունենա բնակչության գնողունակության որոշակի նվազում: Ռուսաստանից, եթե տարեկան ուղարկվում է 800-1 մլրդ դոլարի տրանսֆեր, հիմա արդեն այդ գումարը էականորեն կկրճատվի և դա ուղղակիորեն կանդրադառնա մեր տնտեսության պահանջարկի, տնտեսական ակտիվության վրա և այլն»,- ասաց տնտեսագետը:

Ըստ վերջինիս՝ երկրորդ լուրջ խնդիրը վերաբերում է արտահամանը: Արմեն Քրոյանը ընդգծեց, որ Ռուսաստանի հետ առևտրի արտահաման աճի տեմպը անցյալ տարի 20%-ից ավելի է եղել, սկայն հիմա ռուբլու արժեզրկմամբ մեր ապրանքները Ռուսաստանում ինքնաբերաբար թանկանում են. «Այս ամենն արդեն իսկ լուրջ խնդիրներ է ստեղծում ապրանք արտահանողների համար: Հրապարակումներ կան այն մասով, որ առանձին կազմակերպություններ առկախում են իրենց արտահանումային պարտավորությունների կատարումը կամ պատրաստի արտադրանքի որոշ ծավալներ նախընտրում են չարտահանել, սպասել, տեսնելու՝ ինչ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա նշանակում է նաև, որ մեր արտահանողները Ռուսաստանում իրենց շուկաները ընդլայնելու հնարավորություն չեն ունենա, ընդհակառակը՝ կրճատման ալիքի սպառնալիքի տակ կհայտնվեն:

Մեր զրուցակիցը նկատեց, որ խնդիր կա նաև ներդրումների հետ կապված. նման անկայուն իրավիճակում ռուսական ընկերությունները կարող են վերանայել արտերկրում, այդ թվում, Հայաստանում իրենց ներդրումային նախագծերը, սահմանափակել կամ հետաձգել դրանք. «Հայաստանում Ռուսաստանը, ըստ էության, խոշորագույն ներդրողներից է, եթե ոչ ամենախոշորը: Իսկ թե հստակ ինչ ծավալի կլինի այս պատերազղմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա՝ դժվար է ասել, կախված է նարնից, թե ինչ տևողություն կունենա այս կոնֆլիկտը»,- աաց Արմեն Քթոյանը:

Թվարկելով ռուս-ուկրաինական պատերազմի մի շարք բացասական ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա՝ տնտեսագետը մեկ դրական կետ գտավ. «Հայաստան ներմուծված ապրանքի 30%-ից ավելին ռուսական ծագում ունի և ռուբլու արժեզրկմամ, ռուսական ապրանքները մեզ մոտ էլ ավելի էժան կդառնան: Մի կողմից մեր սպառողները ավելի էժան ռուսական ապրանքների ձեռքբերման հնարավորություն կունենան, բայց մյուս կողմից էլ մեր տեղի արտադրողները արդեն շատ ավելի մեծ դժվարությունների կհանդիպեմ ռուսական ներկրողների հետ մրցակցելու հարցում»,- ընդգծեց փորձագետը:

Վերջինս առաջարկեց նաև տնտեսական նմանատիպ խնդիրների համար ավելի երկարաժամկետ լուծում. «Մենք պետք է ավելի ու ավելի նվազեցնենք մեր տնտեսության կախվածությունը օտարերկրյա տրանսֆերմներից, և պետք է ավելի բազմազանեցնենք թե՛ մեր արտահաման ուղղությունները, և թե՛ մշակող արդյունաբերությունը՝ դրանում շեշտադրում անելով ավելի մեծ ավելացած արժեք ունեցող արտադրությունների վրա»,- ասաց նա: 

Փորձագետը հավելեց, որ ստեղծված իրավիճակը կարելի է ծառայեցնել նաև ի շահ Հայաստանի, այսինքն՝ Ռուսաստանը, արևմտյան մի շարք երկրների կողմից ստանալով տնտեսական պատժամիջոցներ, փակ կլինի զբոսաշրջիկների համար և փոխարենը նրանք կայցելեն Հայսատան. «Նախորդ փորձը ցույց տվեց, որ սահմանափակումների պայմաններում ռուս զբոսաշրջիկների մի հատված կար, որը որպես այլ ուղղություն դիտարկեց Հայաստանը. այս անգամ ևս դա կարող է աշխատել: Այո՛, մենք կարող ենք թե՛ բիզնեսում, թե՛ ֆինանսական հատվածում և թե՛ առանձին ծառայությունների, այդ թվում, զբսաշրջության մեջ որպես այլընտրանքային դերակատարում ունենալ, բայց մյուս կողմից էլ մեր զբոսաշրջության բլոկում ազգային, խորքային խնդիրներ ունենք գնի և ենթակառուցվածքների հետ կապված: Այնպես չէ, թե զբոսաշրջիկների ինչպիսի հոսքեր էլ լինի, մենք կկարողանանք դրանք սպասարկել, սակայն Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետ կապված՝ չենք կարող բացառել զբոսաշրջիկների մեծ խմբերի Հայաստան գալը»,- եզրափակեց փորձագետը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն
Ամենադիտված