Մենք արդեն 1 տարեկան ենք
АрменияՈւղիղ մեկ տարի լրատվական դաշտում գործող Lurer.com–ն արդեն իր ուրույն տեղն ունի հայկական լրատվամիջոցների շարքում։ Այս ողջ ընթացքում մենք փորձել ենք մեր ընթերցողին ներկայացնել օպերատիվ և ճշգրիտ լրատվություն։ Թե ինչքանով է դա մեզ հաջողվել, որոշում են մեր կայքի այցելուները։ Սակայն մի բան թերևս կարելի է արձանագրել որպես փաստ. տասնյակ հազարավոր ընթերցողներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից այսօր հետևում են մեր մատուցած լրատվությանը։
Կայքում աշխատող թիմն առաջնահերթություն է համարում այն բոլոր հարցերի լուսաբանումը, որոնք կարևորություն ունեն մեր հասարակության և ազգի համար։ Ձեր վստահությունը մեր կողմից նախապես ընտրված սկզբունքերին չդավաճանելու և Ձեզ օպերատիվ ու օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու շարժիչ ուժն է։
Ըստ հեղինակավոր Google Analytics ծառայության տվյալների՝ հայաստանյան ընթերցողների թվով Lurer.com–ը հայկական էլեկտրոնային ԶԼՄ–ների շարքում տեղ է զբաղեցնում լավագույն յոթնյակում՝ մոտ 80 տոկոսանոց ցուցանիշով։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեզ հետևում են աշխարհի բազմաթիվ երկրների բնակիչներ։
Վերոհիշյալ հեղինակավոր ծառայության տվյալներով՝ Lurer.com–ն ունի օրական ավելի քան 17 հազար այցելու, որոնք կարդում են միջինը 3.5 էջ, ինչը բավականին մեծ ցուցանիշ է էլեկտրոնային ԶԼՄ–ների ոլորտում։
Վերջին մի քանի ամիսների ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ Lurer.com–ն ամենադինամիկ զարգացող կայքերից մեկն է այս ոլորտում։