Վարդեւանյան. Ընդդիմությունը չի մասնակցում նախագահի ընտրություններին՝ խախտումները չլեգիտիմացնելու համար
Political«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները փաստել են, որ չեն մասնակցելու նոր նախագահի ընտրության պրոցեսին, որովհետեւ պրոցեսը սկզբից եւեթ ընթանում էր կոպիտ խախտումներով եւ Սահմանադրության տառին ու ոգուն հակասություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։