Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» «Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դրամ են տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» «Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» 

«Խլել են» քաղաքացիների ընդդիմադիր մանդատը. Կոնջորյանը՝ նախագահի ընտրությանը ընդդիմության չմասնակցելու մասին

Քաղաքական

 ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ ընդդիմությունը մասնակցում է ՀՀ նախագահի ընտրության գործընթացին, թե ոչ, այդ գործընթացը լեգիտիմ է, իսկ ընդդիմադիրներին  քննադատում է չմասնակցելու և նրանց քվե տված քաղաքացիներին ԱԺ-ում այդ կարևոր գործընթացում մասնակից չդարձնելու՝ այսինքն հարցեր չտալու, ելույթներ չունենալու, անգամ թեկնածու չներկայացնելու մեջ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ընտրության երկրորդ փուլում, որում քննարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցը:

Կոնջորյանը ՀՀ նախագահի ընտրության հացը որակեց որպես կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը, որը խորհրդարանում քննարկում են ընդդիմության բացակայության պայմաններում:

«Ես չեմ կարող չանդրադառնալ ընդդիմության բոյկոտի պատրվակին: Պատրվակն այն էր, որ, եթե ընդդիմությունը մասնակցի այս ընտրությանը, ապա դրանով լեգիտիմացնում է նախագահի ընտրությունը: Ես վատ նորություն ունեմ ընդդիմության համար. որովհետև նախագահի ընտրությունն ամեն դեպքում և միանշանակ արդեն իսկ լեգիտիմ է: Եվ նախագահի ընտրության արդյունքում  նախագահի կողմից ստորագրված օրենքները լինելու են պարտադիր կատարման համար ոչ միայն մեր, մեր ընտրողների, այլ նաև ընդդիմության համար: Հետևաբար՝ ի սկզբանե արդեն նախագահի ընտրությունը լեգիտիմ է: Եվ մենք այստեղ գործ ունենք ոչ թե նախագահի ընտրությունը չլեգիտիմացնելու, այլ ընդդիմության կողմից ինքն իրեն դելեգիտիմացնելու գործընթացի հետ»,-ասաց Կոնջորյանը:

Նա հիշեցրեց, որ, երբ գործող Սահմանադրությամբ առաջին անգամ 2018-ին ընտրում էին նախագահ, ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, որն ուներ ընդամենը 9 ձայն, փորձ էր կատարում և ցանկանում էր առաջադրել նախագահի իր թեկնածուն, որ խորհրդարանում լինի այլընտրանք, սակայն զուտ օրենքի տրամաբանությունից ելնելով ընդդիմադիր «Ելք»-ը չի կարողացել առաջադրել և ընտրությունը կայացել է մեկ թեկնածուի միջոցով, ըստ նրա, այն ժամանակվա իշխանության պատճառով:

«Եվ ճակատագրի հեգնանքով այն ժամանակվա իշխանության և այսօրվա ընդդիմության պատճառով նորից նախագահի այս ընտրությունը ևս կայացավ մեկ թեկնածուի պայմաններում: Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն ասում, որ ապահովեն այլընտրանք, երկու թեկնածու լինի, հիմա՝ որպես իշխանություն, այս ընդդիմությանն ասում ենք՝ մասնակցեք գործընթացին, թեկնածու առաջադրեք, դուք այդ ձայների հնարավորությունն արդեն ունեք՝ ի տարբերություն այն ժամանակվա «Ելք» խմբակցության»,-ասաց Կոնջորյանը:

Նա հավելեց՝ այսպիսով մեկ թեկնածուով ընտրություն են անցկացնում, որը միանշանակ լեգիտիմ է: Կոնջորյանը շեշտեց՝ եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ուներ բարձրաձայնելու, ապա նախ պետք է առաջադրեր թեկնածու և մասնակցեր քննարկումներին, հարցադրումներ աներ: ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները 2021-ի խորհրդարանական ընտրություններին իրար հետ միասին ստացել են ավելի քան 300 հազար քվե:

«Այն, որ «Հայաստան» խմբակցությունն ու «Պատիվ ունեմ»-ը իրենց մեջ չունեին նախագահի թեկնածու և ըստ այդմ չառաջադրեցին, ես համաձայն եմ դրա հետ և դա ճիշտ ինքնաքննադատական մոտեցում է: Բայց մի՞թե 300 հազար քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածու, որը կարող էր լինել իրենց թեկնածուն այս բարձր ամբիոնում. չգտա՞վ, թե՞ չցանկացավ»,-նշեց նա:

ՔՊ խմբակցության ղեկավարը դիմեց ընդդիմության ընտրողներին՝ նշելով, թե արդյոք հիմա այդ 300 հազար մարդիկ ներկայացվա՞ծ են ՀՀ ամենակարևոր քաղաքական գործընթացի մեջ: «Դուք ներկայացված չեք, և էլի ճակատագրի հեգնանքով ստացվում է, որ ընդդիմությունը այս 300 հազար քաղաքացու մանդատը խլել է, ստացել է մանդատ, որ ներկայացնի այդ քաղաքացիներին այստեղ և չի ներկայացնում: Եվ ինչպես նախկին իշխանություն խլում էին քաղաքացիների մանդատը, այսօր էլ խլել են քաղաքացիների ընդդիմադիր մանդատը»,-ասաց Կոնջորյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դրամ են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)
Ամենադիտված