Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 

Հաջորդը շոկոլա՞դն են արգելելու ուտել. ԱՆ-ի նոր նախագիծը զայրացրել է քաղաքացիներին

Հասարակություն

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:

Վերջինս առաջարկում է նաև «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: 

Այսինքն՝ ստացվում է, որ ԱՆ-ն նման նախագիծ է մշակել կարևորելով քաղաքացու առողջությունը, սակայն այն, կարծես թե, անտրամաբանական է, քանի որ եթե անգամ սեղանին չլինի աղաման, միևնույն է, սննդի վրա աղ ավելացնել ցանկացող քաղաքացին կխնդրի մատուցողին մոտեցնել այն և պատկերը, որպես այդպիսին չի փոխվի:

Վերը նշված նախագիծը հասարակության շրջանում շատ բուռն արձագանք ստացավ, և որոշները հանգեցին այն կարծիքին, թե շուտով էլ ԱՆ-ն հաճախորդներին կարգելի նաև հասարակական վայրերում  կարիքները հոգալ և ևս տուգանք կսահմանի:

Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանի հետ, որը այս նախագիծը համարեց անտրամաբանականների շարքից և հավելեց, որ ԱՆ նախարարությունը բազմիցս ապացուցել է, որ աշխատում է ՀՀ տնտեսության դեմ:

Ըստ մեր զրուցակցի՝ իրենք այդ քայլով բոլորովին չեն մտածում քաղաքացու առողջության մասին, այլ՝ փորձում են հակազդել տնտեսվարողներին, որ նրանք լռեն և այլևս չբոյկոտեն հակածխախոտային օրենքը.

«Այսպես իրենք հարվածում են մեզ ցույց տալով, որ իրենց նախաձեռնություններին դեմ չգնանք, սակայն չի ստացվելու: Դեռ ոչ մեկին չի հաջողվել ազատ տնտեսական հարաբերությունները սահմանափակել: Իրենք եկել են մեր դաշտ, ոտնահարում են մեր իրավունքները և ուզում են, որ մենք իրենց չհակազդենք: Էկոնոմիկիայի և Առողջապահության նախարարները, հավանաբար, քույր նախարարություններ են ճանաչվել, որովհետև այդ երկու նախարարները ռեկորդներ են խփում: Իրենք պետք է հիշեն, որ այն աթոռը, որը զբաղեցնում են խիստ ժամանակավոր է: Մեծ հույս ունեմ, որ իրենց հաջորդները կլինեն բանիմաց մարդիկ և շատ արագ այս խայտառակությունը կվերացնեն»,- նշեց նա:

ԱՆ-ի նման նախագծի մշակումը, Աշոտ Բարսեղյանը կոչեց պետական միջոցների վատնում. «Պետական ապարատը, որը կոչված է ստուգելու և վերահսկող ֆունկցիա կատարելու, զբաղված է լինելու, պարզապես, դատարկ ինչ-որ աղաման ստուգելով: 3000 տնտեսվարողի մոտ աղաման են ստուգելու և այդ 3000 տնտեսվարողն ունի, մոտավորապես, 50.000 սեղան, այսինքն՝ այդքան սեղան են ստուգելու՝ տեսնելու աղաման կա, թե՞ ո՛չ»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա դատարկ, ոչ մի բանի մասին օրակարգ է:

Աշոտ Բարսեղյանը համոզված է՝ շատ ավելի ստուգելու բաներ կան և, իրական առողջապահական խնդիրները թողած, ընկել են աղամանի հետևից: Նաև չի բացառում, որ եթե այս տեմպերով գնանք, շուտով կարգելվի նաև շոկոլադի բաց վաճառքը.

«Հաջորդը ի՞նչ են անելու, խանութներում աղը ծխախոտի պես թաքցնելո՞ւ են: Քաղցրն էլ է շատ վնաս առողջությանը, գիտենք, թե ՀՀ-ում որքան շատ մարդ կա, որ շաքար ունի, շոկոլա՞դն էլ են արգելելու ուտել. եկե՛ք դա էլ թաքցնենք, տեսնենք մարդկանց, երբ են հասցնելու սոցիալական ցասմանը»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ տնտեսվարողները, միանշանակ, չեն հետևելու այդ օրենքին. «Որևէ մեկը այդ ապուշ հրամանին չի հետևելու, թո՛ղ համարձակվեն, տուգանեն և կտեսնեն, թե այդ տուգանքը որտեղ կգնա»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց
Ամենադիտված