Բերձորի շրջանում ադրբեջանցի երկու զինծառայող է անհետացել
ԱրցախԱդրբեջանցի երկու զինծառայող է անհետացել Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի շրջանում։
Մասնավորապես՝ ադրբեջանական բանակի զինծառայողներ Ֆարիդ Աջդար օղլու Մամեդովը և Ասկեր Աբդուլլաև Ֆիրդովսի Մայիս օղլուն մոլորվել են մարտական դիրքից մյուսը տեղափոխվելիս՝ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ։
Ադրբեջանական զինված ուժերից հայտնում են, որ նրանց հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։