Շվեդները քննադատել են ՖԻՖԱ-ի որոշումը Լեհաստանի հավաքականի վերաբերյալ
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է ավտոմատ կերպով Լեհաստանի հավաքականին դուրս բերել Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ։ Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Հաքան Սյեսթրանդը որոշումը անվանել է «ոչ սպորտային»: Այս մասին տեղեկացնում է «Ria.ru» լրատվամիջոցը։
Պաշտոնյայի խոսքերով՝ ՖԻՖԱ-ն պետք է նոր մրցակից նշանակեր լեհերին։ Այդ դեպքում որոշումը կլիներ «ողջամիտ ու արդար»։
Հիշեցնենք, որ ընտրական եզրափակչում Լեհաստանի հավաքականը կհանդիպի մարտի 29-ին կայանալիք Շվեդիայի և Չեխիայի հավաքականների հանդիպման հաղթողի հետ։
Ի սկզբանե լեհերը պետք է խաղային ռուս խաղացողներով։ Սակայն ուկրաինական իրադարձությունների պատճառով ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսներին զրկեցին միջազգային մրցաշարերի մասնակցությունից։