«Նորից նիհարում եմ. դադարեցրեք սթրեսը ուտել». Գոհար Ավետիսյան
ԺամանցՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շատ քայլեր արեց իր երազած մարմինն ունենալու համար. վիրահատություններ արեց, ճիշտ սնվեց, սպորտով զբաղվեց։ Սակայն վերջին շրջանում ամուսնուց բաժանվելու հետ, սթրեսի պատճառով կրկին գիրացել է։
Բացի սպորտից, որով դիմահարդարը զբաղվում է շաբաթական 3-4 անգամ, հաճախում է նաև մերսումների։ Գոհարը ցույց է տալիս իր սննդակարգը, հաշվում է կալորիաները՝ հրաժարվելով անպիտան սննդից։ Աղջիկը հույս ունի, որ երկու ամսից կունենա երազած մարմին, որին հասնելու համար երկար տարիներ պայքարում է։ Սկզբնական շրջանում Գոհարի քաշը 130 կիլոգրամ էր։ Ջանքերի ու վիրահատության շնորհիվ նա այժմ կշռում է 70-ից մի փոքր ավելի, սակայն ասում է, որ շարունակելու է նիհարել։