«Ափսոսում եմ մեծ կորստի համար». ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել
ԲլոգոսֆերաՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.
«Ջերմորեն հիշում եմ մեր հանդիպումները, զրույցները պետության կյանքի տարբեր փուլերի վերաբերյալ, նրա խորը մտահոգությունները խնդիրների շուրջ և վառ ոգևորությունը ամեն մի հաջողության համար։
Ափսոսում եմ մեծ կորստի համար։
Ռոբերտ Քոչարյան
11․03․2022թ.»,-գրել է երկրորդ նախագահը: