«Լինել նուրբ ու կանացի՝ ցանկացած աշխատանքում»․ Վիկտորյա Սահակյան
Ժամանց

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել շինարարական հրապարակում։ Նա կրում է տոպ, գոտկատեղը բարձր, լայն փողքերով տաբատ, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Վիկտորյան արձակել է մազերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ «Լինել նուրբ ու կանացի՝ ցանկացած աշխատանքում. Կամերային թատրոնի գեղեցկուհիների հաջողության բանաձեւը», - հրապարակումը մակագրել է դերասանուհին:




