Արցախից զինվորականներ Ուկրաինա չեն գնացել. ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունը
НКՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Արձագանքելով Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ թվիթերի իր պաշտոնական էջում նման տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: