Ռուսաստանի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում երեք ուկրաինական ինքնաթիռ են խոցել (տեսանյութ)
ՌուսաստանՄեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը Չեռնիգովի մարզում խոցել են ուկրաինական երկու Սու-25, Նովայա Բիկովկայի շրջանում՝ մեկ ՄիԳ-29, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նյութի մասին տեղեկանում են ռուսական «Ntv.ru» լրատվամիջոցից։