Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

Փաշինյանը և մյուսները լիազորված չեն անվերջ զիջումների գնալով, ընդունել պարտադրած նախապայմանները. Միքայել Համբարձումյան

Բլոգոսֆերա

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, Պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Արդեն 21 օր է ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։

Հայաստանում գրեթե բոլորն են սրտատրոփ սպասում մարտական գործողությունների ավարտին։ Ոմանք, սրտանց աջակցելով Ռուսաստանին, ակնկալում են, որ կարձանագրվի վստահ հաղթանակ, որից հետո այն իր ուշադրությունը կսևեռի Հայաստանի վրա ու կօգնի օր առաջ ձերբազատվել արևմտաթուրքամետ այս իշխանությունից և Հայաստանն, ուղղելով մեջքը, կվերականգնի երբեմնի հեղինակությունն ու անվտանգային համակարգը, իսկ ոմանք էլ արտաքուստ ցույց են տալիս, թե իբր ռուսամետ են կամ առնվազն չեզոքություն են պահպանում, սակայն իրականում տենչում են Ռուսաստանի պարտությունը՝ վստահ լինելով, որ դրանով հավերժանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարողանալու են հաշվեհարդար տեսնել երկրի ներսում առկա պրոռուսական ուժերի հետ, կարճ ժամանակ անց, գործելով արդեն բացահայտ, երես են թեքելու Ռուսաստանից և «խաղաղության դարաշրջան» սկսելու օրակարգով միանալու են Արևմուտքի շահերը տարածաշրջանում համակարգող Թուրքիային։

Իրական ռազմավարական դաշինքի գոյության դեպքում Հայաստանն առնվազն պարտավոր էր Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն առաքել, թեկուզ ներքին կարգով պայմաններ ստեղծել, նպաստել, որ Բելգրադի օրինակով, հաջակցություն Ռուսաստանի, Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացվեր (հատկապես, որ գործող իշխանությունները հանրահավաքներ կազմակերպելու հարցում ունեն անառարկելի փորձառություն), պետական մակարդակով ստեղծվեր մասնագիտական խումբ, որը գործուն աջակցություն կցուցաբերեր բնակություն հաստատելու, բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց։ Հայաստանը, նույնիսկ մի փոքր կողմնապահություն դրսևորելով և ռիսկի գնալով, ուղղակի պարտավոր էր թեկուզ բարոյապես, հանրային եղանակով իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին, քանի որ Հայաստանի համար օրհասական օրերին մեր հիմնական, եթե ոչ միակ իրական դաշնակիցը եղել ու մնում է Ռուսաստանը։

Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նույնիսկ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերն այս հարցում չեզոքություն պահպանեցին, այնինչ իշխանության և ընդդիմության գործուն հրապարակային քայլերը կնպաստեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, հետևաբար շատ ավելի դյուրին և արդյունավետ կլիներ մեր դիմակայումն ադրբեջանաթուրքական ուժերին, եթե իհարկե իշխանություններն իրականում նպատակ ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը այդ տանդեմի ոտնձգություններից։

Հայտնի ճշմարտություն է՝ ռազմավարական դաշինքը միակողմանի և իմիտացիոն չի լինում, հակառակ պարագայում, Հայաստանի օրինակով, դաշնակիցներից մեկը, նույնիսկ երկուսը, դատապարտված են ձախողման, իսկ դաշինքը՝ փլուզման:

Եվս մի կարևոր դիտարկում. ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ մյուս իշխանավորները լիազորված չեն և իրավունք չունեն, անվերջ զիջումների գնալով, ընդունել Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրած նախապայմանները, նման համազգային հարցերի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծավալվեն ազնիվ ու բաց քննարկումներ և միայն կոնսենսուս ապահովելով կայացվեն ընդունելի որոշումներ՝ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում և մեր հայրենիքի համար վճռորոշ, ճակատագրական հարցերը պետք է բացառապես որոշի ազգը: Հակառակ պարագայում, առանց համայն հայության կարծիքը հաշվի առնելու, ընդհուպ՝ ռեֆերենդում անցկացնելու, ադրբեջանաթուրքական տանդեմի հետ կնքած ցանակացած պայմանագիր վերջնարդյունքում դիտարկվելու է ոչ լեգիտիմ և վաղ թե ուշ վիժեցվելու է, իսկ պայմանագիրը ստորագրած անձանց գործողությունները որակվելու են համահայկական շահերի, մեր հայրենիքի դեմ ուղղված պետական դավաճանություն», - նշված է հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումը
Ամենադիտված