Սերոբ Գրիգորյանը միացավ «Ալաշկերտին» Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարում Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համար Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար 

«Ռուս զբոսաշրջիկների մեղքն է, որ բնակարանների վարձակալման համար բարձր գին են վճարում»

Հասարակություն

Խոսակցությունները, թե բնակարանների գները 2-3 անգամ բարձրացել են, իրականությանը չեն համապատասխանում: Բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են տուրիստական սեզոնով, տների դեֆիցիտով և դրանք կարճաժամկետ վարձակալելով. նախորդ տարի էլ կրկին այս գներն էին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը՝ անդրադառնալով վարձակալությամբ բնակարանների շուկայում տիրող իրավիճակին։

Ըստ նրա՝ Ռուսաստանից, Բելառուսիայից և Ուկրաինայից ՀՀ ժամանած մարդկանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք վաղուց այստեղ գնած բնակարաններ ունեն և հենց այդտեղ էլ մնում են: Իսկ ՌԴ քաղաքացիները նախապատվություն են տալիս ապրել Կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարաններում.

«Նրանք վարձակալում են այն տները, որոնք  տուրիստները միշտ վարձակալել են, բայց, այո՛, իրականում մոտավորապես 20%-30% բարձր գներով են հանձնում՝ պայմանավորված միայն բնակարանների դեֆիցիտով: Մենք առաջարկում ենք, որ Կենտրոնի և Արաբկիրի շրջաններում չվարձակալեն բնակարններ, այլ համայնքներ ենք առաջարկում, քանի որ իրենց աշխատանքը հեռավար է, սակայն տուրիստները կենտրոնացել են հենց այդ շրջանների վրա և, կարելի է ասել, իրենց մեղքն է, որ բարձր վարձավճար են վճարում: Հիմա այդ տարածքներում բնակարանների դեֆիցիտ կա և այդ ֆոնի վրա տան գները բարձրանում են»,- պարզաբանեց նա:

Անդրանիկ Հարությունովն ասաց՝ բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են ոչ միայն դրանց դեֆիցիտով, այլև այն հանգամանքով, որ դրանք կարճ ժամկետով են տրվում, ըստ նրա խոսքերի, երկար ժամկետների դեպքում, բնակարանները շատ ավելի մատչելի են լինում:

Ըստ մեր զրուցակցի՝ չարդարացված խուճապ է մարդկանց մոտ, և բնակարանների գների աճ, ամենևին էլ, չկա:

Մեր այն դիտարկմանը, թե օրինակ կան կայքեր, որոնցում ակնհայտ երևում է, թե բնակարանները ինչ բարձր գներով են դրված հայտարարությունների մեջ, Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա էլ գալիս է անշարժ գույքի գործակալների ոչ պրոֆեսիոնալ լինելուց.

«Չկա այնպիսի փաստ, թե վարձակալությունը կրկնակի թանկացել է, սխալ ինֆորմացիայի տարածում է: Ուղղակի կան մարդիկ, որ այդպես են ընկալել: Նրանք իրենց բնակարանները դնում են կրկնակի, եռակի անգամ բարձր գներով՝ ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Դեպքեր կան, որ մարդիկ իրենց հին՝ 1-2 տարվա վարձակալներին հանում են՝ ասելով՝ դո՛ւրս եկեք, բերում եմ ռուս վարձակալներ: Այս ամենի խնդիրն էլ այն է, որ կոնկրետ այդ բնակարանը վարձակալելուց որևէ պայմանագիր չեն կնքել, և ամեն ինչ եղել է բանավոր»,- նշեց նա:

Վերջինս կարծում է՝ մարդիկ չէին մնա առանց բնակարաններ, վարձատուները դուրս չէին հանի տներից, եթե ամեն ինչ լիներ օրենքի սահմաններում՝ կնքված պայմանագրերով. «Հասարակությունը այդպես էլ չի ընդունում, որ օրենքով պետք է պայմանագիր կնքել, պարզապես, մարդիկ խուսափում են հարկեր վճարելուց: Խնդիրը այստեղ ոչ թե այն է, թե ինչու է տան տերը բարձր գին տվել, քանի որ իր սեփականությունն է, ինչ կուզի՝ կանի, այլ այն, որ կնքված պայմանագրեր չկան վարձատուի և վարձակալի միջև: Բոլորը, որ սկսեն պայմանագիր կնքել, այդ գումարները կգնան հարկային դաշտ. վերջապես պետք է հասկանալ, եթե ցանկացած տեղից թեկուզ 1 դրամ գումար ենք աշխատում՝ պարտավոր ենք պետությանը հարկ վճարել»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը:

Նա նշեց, որ պետք չէ Հայաստան ժամանածներին անվանել զբոսաշրջիկներ, քանի որ կարող է ստացվել այնպես, որ մնան այս երկրում.

«Եկե՛ք նրանց տուրիստ չանվանենք, շատ մեծ հարցականով են եկել Հայաստան՝ պետք է հասկանան ՌԴ վերադառնալո՞ւ են, կամ այլ երկիր գնալո՞ւ են, թե՞ մնալու են այստեղ: Այս ամենը կախված է մեր և մեր պետության վերաբերմունքից, որովհետև նրանց մեծ մասը պետռեգիստրում ընկերություն է գրանցել, ՀՀ-ում հաշիվ է բացել: Տարբեր ոլորտներից շատ լավ և խելացի մասնագետներ են եկել Հայաստան, եթե նրանք հասկացան, որ այստեղ իրենց լավ են ընդունում, կմնան և իրենց մնալով լիքը գումար կբերեն Հայաստան»,- ասաց նա: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սեքսապաթոլոգը թվարկել է այն սովորությունները, որոնք նպաստում են կանոնավոր օրգազմ ստանալունՍերոբ Գրիգորյանը միացավ «Ալաշկերտին» Վիրավորված կինը որոշել է վրեժ լուծել իր սիրեցյալից և սխալմամբ այրել է ուրիշի տունըԲլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարումՀայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Մերիլին Մենսոնին դատի են տվել՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար․ Rolling StoneԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը «Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը». հոր նամակը՝ զոհված որդուն 32-ամյա Ռիտա Օրան բեմ է բարձրացել «մերկ» զգեստովԼիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համարԻսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին 14-ամյա աղջիկն օգտագործել է իր սիրելի դեզոդորանտը և մահացելԱրման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար Հրաչյա Սարգսյանի մեկամյա գործունեության ընթացքում արձանագրված սկանդալներն ու «մութ կետերը»«Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու հետևանքները շատ ավելի մեծ կլինեն»․ Կիևը՝ ԹեհրանինԴերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը ակնարկել է «Թագուհու քայլը» ֆիլմի շարունակության մասինԱդրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը Անետա Բաբայանն ազատվել է պաշտոնից Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը Տղամարդը կոկորդիլոսի ձվեր հավաքելիս հայտնվել է կոկորդիլոսի երախումՄհեր Բաղդասարյանն առաջին անգամ խոսել է իր և Անի Երանյանի հարաբերությունների մասին«Ադրբեջանը կարող է մեկ դար Եվրոպային էներգիայով ապահովել»․ Ալիև Ինչ ունեցվածք են հայտարարագրել էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարներըՆախկին բանտարկյալը հեռացել է քրեական աշխարհից՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու համարԻսրայելի վարչապետը Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ դաշինքի ամրապնդման հարցըՄոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա (տեսանյութ)Ռուսաստանին 2014 թվականից հրահրել են Ուկրաինայում հակամարտություն սկսել․ Խորվաթիայի նախագահՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը«Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»․ ՓաշազադեՆախագահի հրամանագրով 10 նոր դատավորներ են նշանակվել Սոցիոլոգները հաշվարկել են, թե քանի մարդ զուգընկեր գտնելու հետ կապված խնդիր ունիՏղամարդն ընկերուհու աբորտից հետո հրդեհել է ընտանիքի պլանավորման կլինիկանԲրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Արցախում բլոկադայից տուժածներին Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու և մեկ երեւանցի կնոջ Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-իԱրգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ ՀՀ ԱԽ քարտուղարն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսի կինը ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարներըԲժիշկը նշել է երիտասարդ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման պատճառները Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահԱյս պահին որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել․ Թովմասյան Իրանը Սպահանի վրա հարձակման պոտենցիալ մեղավոր է համարում Ուկրաինային․ AmwajՀայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան․ «Ազատություն» «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»․ Իրանի խորհրդարանի խոսնակը՝ ԲաքվինԱդրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Ամենադիտված