70-ամյա նորխարբերդցին հրացանով կրակել է փողոցի շանը և ներկայացել ոստիկանություն
ОбществоՄարտի 17-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16-ի սահմանում, Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում, Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա:
Ժամը 21.50-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկել է բաժին, ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։ Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար:
Նախապատրաստվում են նյութեր: