«Դուք թուրքից վերան եք». Սպիտակցի Հայկոն` աղմկահարույց տեսանյութի և իրեն քննադատողների մասին
ՏեսանյութերՀայ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն անդրադարձել է տեսանյութին, որում թուրքական օդանավակայանում լուսանկարվում է թուրք ոստիկանի հետ։
Հայկոն նշել է, որ տեսանյութը նկարահանվել է 6-7 տարի առաջ, երբ «Մի գնա» երգը հիթ էր: Նրա խոսքով` այդ ժամանակ Հունաստանից թռել էին Ստամբուլ, որտեղից էլ պատրաստվում էին մեկնել Երևան: Նրա պատմել է, որ Ստամբուլի օդանավակայանում անձնագրային հսկողության աշխատակիցը` ազգությամբ թուրք, ցանկացել է իր հետ լուսանկարվել:
«Ես չէի կարող ասել` չէ, մի նկարվի ինձ հետ»,- ասել է նա` նշելով, որ «այդ ժամանակ ոչ կռիվ է եղել, ոչ պատերազմ»:
Սպիտակցի Հայկոն նաև անդրադարձել է իրեն քննադատողներին` նշելով, որ նրանք «թուրքից վերան են»: