Մահացած են գտել 12-ամյա տղային, ում կամավորները փնտրում էին մեկ օր շարունակ
РоссияՍտավրոպոլի երկրամասում մահացած են գտել 12-ամյա տղայի, որին կամավորները փնտրում էին մեկ օր շարունակ։ Այս մասին հայտնել է RT լրատվականն իր տելեգրամյան էջում։
Նրա դին՝ դանակահարված վերքերով, գտել են հողամասում։ Մինչ անհետացումը, երեխային ֆիքսել էին տեսախցիկները։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, մարտի 20-ի ցերեկը նա դասընկերուհու հետ զբոսնել է, որից հետո նրան այլևս չեն տեսել։ Երեկոյան նրա մայրը գնացել է ոստիկանություն։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: