ԱՄՆ-ը պլան Է կազմում ի դեպս Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման. New York Times
USANew York Times թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաստատում Է, որ Սպիտակ տունը պաշտոնատար անձանցից բաղկացած թիմ Է կազմել, որպեսզի նրանք Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների պատասխան գործողությունների սցենար մշակեն այն դեպքի համար, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի:
Դրա հետ մեկտեղ խմբի պաշտոնյաներն իրադարձությունների զարգացման նման հավանականությունը փոքր են գնահատում: Պաշտոնատար անձանց պնդումների համաձայն, գրում Է թերթը, այսպես կոչված «Վագր» խումբը պատասխաններ Է ուսումնասիրում նաեւ Ուկրաինայի համար նախատեսված զենք եւ օգնություն փոխադրող ավտաշարասյան վրա, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի վրա ՌԴ-ի հիպոթեիկ հարձակման դեպքում: Պաշտոնյաները նաեւ փորձում են որոշել, թե Վաշինգտոնն ինչպես պետք Է հակազդի ռազմական գործողությունների «տարածմանը» հարեւան երկրների, այդ թվում՝ Մոլդովայի եւ Վրաստանի վրա, եւ եվրոպական երկրներին ինչպես նախապատրաստել ուկրաինացի փախստականների հոսքին:
Խմբի ստեղծման մասին փաստաթուղթն ստորագրվել Է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանի կողմից՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց չորս օր անց: Նշվում Է, որ «Վագրն» արդեն «կենտրոնական դեր» Է խաղացել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ՆԱՏՕ-ի երկրներում զորքերի թվաքանակի մեծացման եւ ուկրաինական զորքերի սպառազինման «մեթոդիկներ» մշակելու գործում: Սակայն պաշտոնյաները կարծում են, որ ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը փոքր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: