Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» 

Քանի՞ անգամ ենք զգուշացրել, որ չի՛ կարելի այս իրավիճակում Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել. Զաքարյան

Բլոգոսֆերա

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր կառավարության նիստին Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:

Ի՞նչ է ասում Նիկոլը, մեջբերենք մի դրվագ. «…Այն փաստը, որ այսօր Արցախում 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր մեծ պարտությունը: Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ Արցախում էթնիկ զտումներ իրականացնի: Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Արցախի գազի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է. միջազգային հանրություն, դու այս կողմ մի նայիր, և թույլ տվեք, որ մենք անարգել, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ավարտին հասցնենք, էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ Արցախն ազատենք հայերից»:

Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել, հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ, դա նշանակում է քո երկրի ներքին ու արտաքին ազդեցության լծակները տալ թշնամու ձեռքը: Հիմա ումի՞ց ես նեղացած, Ադրբեջանի՞ց, որը ցանկանում է Թուրքիայի օգնությամբ ամբողջովին կործանել Հայաստան պետությունը, թե՞ սեփական ընդդիմությունից, որը ցանկանում է փրկել քո կողմից ավերած պետականության մնացորդները:

Ասում ես, որ խաղաղության դարաշրջան բացելու ձեր քաղաքականությունն այլընտրանք չունի, բայց չե՛ս ասում, թե ինչպե՞ս, ու՞մ հաշվին, ի՞նչ միջազգային երաշխիքներով: Չես ասում, թե Արցախն ի՞նչ կարգավիճակում պետք է լինի:

Վախենում ես աշխարհի հետ խոսել բաց ու անկեղծ, փորձում ես քեզ բնորոշ խաբեություններով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին շեղել քո անպատասխանատու և ապաշնորհ քաղաքականությունից: Հենց նեղն ես ընկնում, անմիջապես քո բոլոր մեղքերը բարդում ես նախկին իշխանություների վրա: Քո կարծիքով՝ միջազգային հանրությունը չի՞ հիշում, թե ի՞նչ էին բանակցում և ինչպիսի նուրբ, հաշվարկված ու հեռանկարային քաղաքականություն էին վարում նախկին իշխանությունները: Քանի անգամ է նախկին իշխանությունների օրոք Ադրբեջանը հայտնվել թակարդում, քանի անգամ է Ադրբեջանը հայտնվել ապակառուցողական դաշտում: Դրա մասին նույնիսկ Ալիևը խոսեց վերջերս, ասելով, որ 30 տարի Ադրբեջանը պարտվածի (ասել է թե անհաջողակի) քաղաքականություն է վարել, և դա Հայաստանի նախորդ իշխանությունների շնորհիվ»:

Պարոն, ոչ բարով կապիտուլացված ու նսեմացված կառավարության վարչապետ, երբ մեջբերում ես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, բարի եղիր նաև տվյալ Հայաստանի և տվյալ ժամանակահատված միջազգային իրավիճակը նկարագրել: Բարի եղիր նաև ասել, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երբեք չի շեղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և դա ի շնորհիվ նախորդ իշխանությունների վարած առողջ քաղաքականության: Բարի եղիր ասել, որ նախկինում Հայաստանը լինելով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ երբեք որևէ միջազգային փաստաթղթով չի համարվել ագրեսոր: Բա եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց լիներ նախկինում, ինչո՞ւ որևէ անգամ Հայաստանին ագրեսոր չճանաչեցին (չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի):

Ասում ես. «…Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է մեզ շեղել այդ օրակարգից և դելիգիտիմիզացնել այդ օրակարգը և նոր պատերազմ հրահրել»: Ազնիվ եղիր և ասա, քանի հազար անգամ ենք սրա մասին հրապարակային խոսել, քանի՞ անգամ ենք մեր ժողովրդին զգուշացրել, որ Հայաստանը՝ Նիկոլի ապաշնորհ կառավարմամբ, հայտնվելու է նոր պատերազմի շեմին:

Այո՛, այսօր հայաստանյան, ինչպես դու ես ասում, արմատական ընդդիմությունը դժգոհ է, որ դուք համաձայնել եք տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Եթե այն նորից կրկնում ես կառավարության նիստում, ուրեմն կամ շարունակում ես քո դավադիր, միտումնավոր վնաս հասցնող քաղաքականությունը, կամ շարունակում ես չհասկանալ խնդիրը և ապաշնորհ կերպով քայքայել Արցախի հարցի վերականգնման ու Հայաստանի պետականության հիմքերը:

Առանց Արցախի կարգավիճակի, առանց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի, առանց ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում հայկական օրակարգի ներառման ի՞նչ լավ ակնկալիքներ ունես դու Ադրբեջանից, երբ նույնիսկ Հայաստանի օկուպացված տարածքները չես կարողանում պաշտպանել: Փաստերն էլ քո պաշտպանության նախարարն է Ազգային Ժողովում արդարացնում, ու մուննաթ գալիս իրեն հարց տվող պատգամավորի վրա:

Հիմա բարձրաստիճան ոմն մեկը, 2018 թ. պառլամենտում մեզ ասում էր «Էս չե՞ք, արա»: Այն ժամանակ կար լիարժեք Արցախը, կար միջազգային հանրության հարգանքը վայելող Հայաստանը, կար ինքնավստահ Ազգային բանակը, կար հայ մարդու անվտանգությունը, կար ապահով Հայաստանը:

Հիմա նույն հարցը ձեզ եմ տալիս. «Էս չե՞ք, արա»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենքՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել
Ամենադիտված