Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները թիմի նախկին խաղացող, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված պաստառ եմ պարզել՝ «Հպարտ ենք ու շնորհակալ» գրությամբ։
Հայաստանի հավաքական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Չեռնոգորիայի թիմի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։
19-րդ րոպեին աչքի ընկավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
«Հանրապետական» ստադիոնը գրեթե դատարկ է: Հանդիսատեսի շարքերը կիսով չափ զբաղեցրել են միայն Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ եւ Red Eagles շարժումների ներկայացուցիչները:
Ընկերական հանդիպում, առաջին խաղակես
Հայաստան - Չեռնոգորիա՝ 1։0
Վահան Բիչախչյան, 19
Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ստյոպա Մկրտչյան, Արման Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Խորեն Բայրամյան, Վահան Բիչախչյան, Էրիկ Վարդանյան: