Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը վատ հոգեվիճակում է գտնվում ծնողների պատճառով
ԺամանցԱնջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնալուծվել են դեռ 2016 թվականին․ այդ ժամանակվանից ի վեր նրանք թշնամական հարաբերությունների մեջ են գտնվում և հաճախակի են դիմում դատարան երեխաների խնամակալության հարցով։
Նրանց դուստրը՝ 15-ամյա Շայլոն գտնվում է վատ հոգեվիճակում նրանց վեճերի պատճառով։
«Նա շատ ծանր է տանում ծնողների թշնամանքը, երազում է, որ մի օր մեկը մյուսի նկատմամբ հարգանքով կլինեն: Նրան շատ ցավալի է տեսել ինչպես են ծնողները իրար վերաբերվում»,- հայտնել է PeopleTalk լրատվականի ներքին աղբյուրները։