Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ Չեխովի դպրոցում. տնօրենի ընտրությունը կբոյկոտվի

Հասարակություն

Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք դեմ են նրան, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Անտոն Չեխովի անվան դպրոցի անգլերենի ուսուցչուհի Վարդանյան Արփինեի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց՝ արդեն 4 ամիս է, ինչ դպրոցում ունեն տնօրենի պաշտոնակատար, որը դպրոցի կոլեկտիվի անդամներից է՝ Տաթևիկ Մելքոնյանն է: Նա աշխատում է դպրոցում 17 տարուց ավելի.

«Նրա աշխատանքից մենք բավականաչափ գոհ ենք, որովհետև այն, ինչ պետք է արվի, արվում է թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների կողմից, մենք տեսնում ենք այդ առաջընթացը»,- նշեց նա:

Ըստ նրա խոսքերի՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի տեղի ունեցած արդեն 2 ընտրությունների ժամանակ իրենց ձայնը չեն տվել Դիանա Մինասյանին, բայց չգիտես ինչու, առավոտյան զանգահարում են դպրոց և տեղեկացնում, որ այսօրվանից ունեն տնօրենի նոր պաշտոնակատար, որը իրենց դպրոցից չէ: Ըստ Արփինե Դավթյան՝ Դիանա Մինասյանը չի տիրապետում կրթական ոլորտին:

«Մենք 2-3 անգամ լսել ենք տնօրենի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Մինասյանի ծրագրերը և եթե դրանք մեզ բավարարեին, մենք կարող էինք նրան ընտրել, բայց որևէ ձայն չենք տվել:  Ստացվում է, որ մենք չենք ընտրել, բայց այսօրվանից ինքը պետք է լինի մեր ղեկավարը, ցանկանում ենք, որ պատճառաբանեն՝ ինչու են իրենք ցանկանում փոխել մեր ներկա պաշտոնակատարին: Եթե որոշ կետեր կգտնեն և մեզ ինչ-որ բանով կգոհացնեն, մենք էլ կնշենք այն կետերը, թե ինչով Դիանա Մինասյանը մեզ չի բավարարում»,- ընդգծեց ուսուցչուհին՝ հավելելով, որ այդ ամենի պատճառով են հիմա քաղաքապետարանի դիմաց:

Արփինե Վարդանյանն ասաց, որ այսօրվա դասապրոցեսը ուսուցիչներն են ընդհատել, իսկ աշակերտներին ուղարկել են տուն: 

Ինչպես նշեց նա, առավոտյան ստացած հեռախոսազանգն այնքան անսպասելի էր նրանց համար և իրականությանը անհամապատասխան, որ կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է. «Մեզ համար այդ հեռախոսազանգը շատ անսպասելի էր, որովհետև բոլոր դեպքերում դա խելքին մոտ բան չէ,  հենց երկուշաբթի օրը մենք ունենք նոր ընտրություն և իրենք որոշել են հենց այսօրվանից ինչ-որ բան փոխել»,- ասաց նա:

Արփինե Վարդանյանը նշեց, որ Դիանա Միանասյանը կրթության ոլորտին ընդհանարպես չի տիրապետում և ցանկանում է աշխատել հենց Չեխովի դպրոցում, քանի որ իր բնակարանն էլ է գտնվում Բաղրամյան փողոցում և հարմար կլինի իրեն աշխատավայր գնալը.

«Նա այս ոլորտին ընդհանրապես չի տիրապետում և ուղղակի բառիս բուն իմաստով ինքնանպատակ է իր համար դարձրել այստեղ աշխատելը: Երբ երեխաներից հարցրել էինք, թե ինչ տպավորություն ունեն մեր թեկնածուներից, զարմացած ասացին, որ Դիանա Մինասյանը նրանց ասել է, քանի որ ինքն ապրում է Բաղրամյան փողոցում, որոշել է այդ դպրոց գնալ. այսքանը բավական է հետևություն անելու համար, սակայն դպրոցը այն հարթակը չէ, որտեղ մարդիկ իրենց ցանկություններն են իրականացնում, այլ այստեղ գալիս են սովորելու և սովորեցնելու նպատակով»,- նշեց ուսուցչուհին:

Վերջինս ասաց, որ այս քայլերը իրականացնելով ինչ-որ նպատակ են հետապնդում, երբ հետաքրրքվեցինք, թե ինչ նկատի ունի, պարզաբանեց.

«Այսինքն՝ երկրում չունենք անվտանգություն, ուզում են, որ չլինի նաև կրթություն, և կարողանան ազգին հեշտությամբ պառակտել»,- ասաց նա՝ հավելելով, որ որքան էլ՝ իրենց դպրոցը գտնվում է Բաղրամյան փողոցում, այնուամենայնիվ,  ամեն ինչ արել են՝ քաղաքական դաշտը չմտնի դպրոց:

Իսկ վերջում Արփինե Վարդանյանն ընդգծեց, որ բոյկոտելու են երկուշաբթի օրվա տնօրենի ընտրությունը: 

Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթևիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ ևս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:

Հիշեցնենք, որ, ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դիանա Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենադիտված