Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections 

Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. նախաքննությունն ավարտվել է

Right

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների:

Այսպես, բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի,  և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 ՀՀ դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։

Բացի այդ, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, նախկին տնօրենը պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 ՀՀ դրամ գումարը։

Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է  բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկղ չմուտքագրված 1.350.000 ՀՀ դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը,  բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման  մասնակցության,  ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 ՀՀ դրամ գումարի հափշտակություն։

Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին,  հաշվարկել  և փոխանցել է ընդհանուր 973․108 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որը նախկին տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է:

Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով նախկին տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստացած ընդհանուրը 2․173․035 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վարչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 ՀՀ դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:

Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 ՀՀ դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել:

Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000 ՀՀ դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 ՀՀ դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած 2.320.000 ՀՀ դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ),  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով:

Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13.380.084 ՀՀ դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
At least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in Karabakh
Most Popular