Իտալիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Արտաքին ՔաղաքականԻտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկի ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի ԱԳՆ կայքից:
Նշվում է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը Բաքվում և կավարտվի կիրակի օրը Երևանում։
Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։